30 ապրիլի 2020
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ԵՎս 5 տնտեսվարող
ՊԵԿ-ը պարտաճանաչ հարկ վճարողների հավաստագրերն ուղարկում է փոստային կապով

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 5 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով:

2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 69 տնտեսվարող: 33 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 12 դիմում մերժվել, ևս 24 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ
2. «ՏԵՐՄՈ-ԿԱՊՍ» ՍՊԸ
3. «ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ
4. «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
5. «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ 
 

Տեսանյութն՝ այստեղ: