Ներքին աուդիտի վարչություն
Ղեկավար
Արմեն Մինասյան
Հասցե
Շինարարների 3Ա, ք. ԵրԵՎան,       
Հեռախոս
+374 (10) 308998
Էլ. Փոստ
armen.d.minasyan@taxservice.am
Կենսագրություն
  • Expand

Ծնվել է 1983թ․-ի հուլիսի 16-ին՝ ՌԴ Մոսկվա քաղաքում:


Կրթություն

  • 1990-2000թթ․ - «Վարդանանց Ասպետներ» կրթահամալիր, Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոց:
  • 2000-2004թթ․ - ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ:
  • 2019-2020թթ․ - ՀՀ փաստաբանական դպրոց:

Զինվորական ծառայություն

2004-2006թթ․ - ՀՀ զինված ուժեր, պահեստազորի ավագ լեյտենանտ:

Աշխատանքային գործունեություն

  • 2006-2007թթ․ - ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական: բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ:
  • 2007-2008թթ․ - ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ: 
  • 01․2008-07․2008թթ․ - ՀՀ վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության իրավական աջակցության և դատական ներկայացչության բաժնի առաջատար մասնագետ: 
  • 07․2008-02․2009թթ․ - ՀՀ վերահսկիչ պալատի 10-րդ վարչության առաջատար մասնագետ: 
  • 02.2009-12.2009թթ․ - ՀՀ վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ: 
  • 12․2009-12․2010թթ․ - ՀՀ վերահսկիչ պալատի 2-րդ վարչության առաջատար մասնագետ: 
  • 12․2010-04․2018թթ․ - ՀՀ վերահսկիչ պալատի 2-րդ վարչության գլխավոր մասնագետ: 
  • 04․2018-07․2020թթ․ - ՀՀ հաշվեքննիչ պալատի 2-րդ վարչության գլխավոր մասնագետ: 
  • 07․2020-08․2020թթ․ - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության խորհրդական: 
  • 08.2020-04.2021թթ․ - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնակատար: 
  • 2021թ․ ապրիլից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության պետ:

Այլ տվյալներ

  • Ունի մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում:
  • ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ունի փաստաբանի արտոնագիր:
  • ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով շնորհվել է ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում:
  • ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով բարեխիղճ ծառայության համար հայտարարվել է Շնորհակալություն:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Կանոնադրություն և այլ տվյալներ
  • Expand


ՀՀ ՊԵԿ նախագահի 19.03.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 187-Լ հրաման 


Ներքին աուդիտի վարչության գործառույթները

Վարչության հիմնական խնդիրն է ապահովել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթների աուդիտի իրականացումը, որն ուղղված է ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը՝ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ աջակցելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հասնելու իր նպատակներին.

  • Օժանդակելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում առկա ռիսկերը բացահայտելու և գնահատելու գործում։
  • Գնահատելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ֆինանսական կառավարման, հսկողության և կառավարչական գործընթացների արդյունավետությունը և համապատասխանությունը:

Վարչության հիմնական գործառույթներից է.
  • Ներքին աուդիտի տարեկան և ռազմավարական ծրագրերի, դրանց փոփոխությունների կազմում։
  • Վարչության աշխատանքների իրականացման տարեկան հաշվետվության նախապատրաստում։
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ ենթակայության հանձնված ՊՈԱԿ-ների գործառույթների ներքին աուդիտի իրականացում։
  • Ներքին աուդիտի շրջանակներում ռիսկերի վերլուծություն, առկա ռիսկերի կառավարման գործընթացի գնահատում, թիրախային խմբերի որոշում, ինչպես նաև գործընթացում առկա խնդիրների բացահայտում, վերլուծություն, դրանց կարգավորման կապակցությամբ առաջարկների ներկայացում, գործողությունների ծրագրի կազմում։
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթների՝ ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին, ընդունված ստանդարտներին, ՀՀ ԿԱ ՊԵԿ խնդիրներին և քաղաքականությանը համապատասխանության գնահատում։
  • Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից ստացված դիմում–բողոքների ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ստացված տեղեկատվության տեղայնացում։
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ գնման գործընթացների ընթացիկ հսկողական աշխատանքների իրականացում: