Ծնվել է 1982թ. նոյեմբերի 15-ին, ք.Երևան
Կրթություն
- 1989-1999թթ. Նիկոլ Աղբարյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց
- 1999-2003թթ. ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի աստիճան
- 2005-2007թթ. ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
- 2008թ. ՀՀ վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության օրենսդրության պահպանման վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ
- 2008թ. ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարող
- 2008-2009թթ. ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող
- 2009թ. ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի պետի տեղակալ
- 2009-2010թթ. ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ
- 2010-2012թթ. ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի պետ
- 2012-2014թթ. ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ
- 2014-2015թթ. ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ
- 2015-2016թթ. ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետ
- 2017-2018թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական
- 2018թ-ի մայիսից ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ
Կոչումներ և այլ պարգևներ
Մ/Ծ գնդապետ
2008թ-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով հայտարարվել է շնորհակալություն՝ ՀՀ բարեխիղճ աշխատանքի համար
2009թ․-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով հայտարարվել է շնորհակալություն՝ ՀՀ բարեխիղճ աշխատանքի համար՝ ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարելիցի կապակցությամբ
29․12․2010թ․ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով պարգևատրվել է հուշանվերով՝ բարեխիղճ աշխատանքի համար
20․09․2012թ-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով հայտարարվել է շնորհակալություն՝ օրինակելի և բարեխիղճ աշխատանքի համար
25․01․2013թ․-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով հայտարարվել է շնորհակալություն՝ օրինակելի աշխատանքի համար
14․05․2013թ-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով պարգևատրվել է հուշանվերով՝ ծառայողական պարտքին հավատարիմ լինելու համար
20․01․2014թ․-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով հայտարարվել շնորհակալություն՝ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար
03․05․2019թ-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով պարգևատրվել է մեդալով՝ ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության անբասիր ծառայության համար
Այլ տվյալներ
«Միջուկային սպառազինությունների կրճատումը որպես միջազգային անվտանգության ապահովման միջոց» հոդվածի հեղինակ
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: