Ծնվել է 1974թ. սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքում։
Կրթություն
- 1991-1996թթ. - ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, Միջազգային տնտեսական հարաբերությունների բաժին
- 2005 թվականից – Տնտեսագիտության թեկնածու
Աշխատանքային գործունեություն
- 1996-1997թթ. – ՀՀ Կառավարության աշխատակազմ` կադրերի վարչության առաջատար մասնագետ
- 1997-1999թթ. – Ծառայություն ՀՀ զինված ուժերում
- 1999-2001թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ՝ մարդասիրական օգնության, վարկերի և դրամաշնորհների համակարգման վարչություն՝ առաջատար մասնագետ
- 2001-2008թթ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտե՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ավագ մաքսային տեսուչ, գլխավոր մաքսային տեսուչ
- 2008-2012թթ. - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ռազմավարական ծրագրերի բաժնի պետ, մաքսային ռազմավարության և եվրաինտեգրման բաժնի պետ, միջազգային կառույցների հետ աշխատանքների համակարգման բաժնի պետ
- 2012-2014 - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի՝ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
- 2014-2016թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն՝ Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
- 2016-2017թթ. - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
- 2017 թվականի ապրիլից - ՀՀ ԿԱ ՊԵԿ Միջազգային համագործակցության վարչության պետ
Այլ տվյալներ
Մաքսային ծառայության գնդապետ