Ծնվել է 1988 թվականի հունիսի 15-ին Երևան քաղաքում:
Կրթություն
- 1995-2005թթ․- Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոց
- 2005-2009թթ․ - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ բակալավրի աստիճան
- 2009- 2011թթ․ - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ մագիստրոսի աստիճան
- 2017թ․- Ամերիկյան իրավունքի դպրոց, Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտ, Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջ, Վրաստան
Աշխատանքային փորձ
- ՀՀ ԿԱ ՊԵԿ Հետաքննության վարչության թիվ 1 բաժնի առաջին կարգի մասնագետ, սեպտեմբեր 2010-մարտ 2012
- ՀՀ ԿԱ ՊԵԿ Հետաքննության վարչության թիվ 1 բաժնի առաջին կարգի մասնագետ-հետաքննիչ, ապրիլ 2012-դեկտեմբեր 2013
- ՀՀ ԿԱ ՊԵԿ Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի առաջին կարգի մասնագետ-հետաքննիչ, դեկտեմբեր 2013-մայիս 2014
- ՀՀ Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի հետաքննիչ, մայիս 2014-մայիս 2015
- ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ, մայիս 2015 – մարտ 2016
- ՀՀ ԿԱ ՊԵԿ Քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ, մարտ 2016 –հուլիս 2016
- ՀՀ ԿԱ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի գլխավոր օպերլիազոր, հուլիս 2016 - հոկտեմբեր 2017
- ՀՀ ԿԱ ՊԵԿ Քննչական վարչության թիվ 2 բաժնի Հատկապես կարևոր գործերով քննիչ, հոկտեմբեր 2017-հունիս 2018
- ՀՀ ՊԵԿ Քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ, հունիս 2018-հունիս 2019
- ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ, 2019թ. հուլիս-մինչ օրս
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Այլ տվյալներ
ՈՒնի ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում: