Ծնվել է 1957 թ. հունվարի 2-ին Վրաստանի Հանրապետության Բոգդանովկայի (այժմ Նինոծմինդա) շրջանի Մեծ Խանչալի գյուղում։
Կրթությունը
- 1982-1988թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, մասնագիտությունը՝ ինժեներ-տնտեսագետ
Աշխատանքային գործունեություն
- 1974-1975թթ. «Հայէլեկտրոմատվաճառ» վարչություն՝ հաշվապահ
- 1976-1977թթ․ Երևանի ՄՄԳՀ-գործարան` բանվոր
- 1978-1984թթ. Երևանի ժամացույցի գործարան՝ բանվոր
- 1984-1990թթ. ՀՀ ֆինանսների նախարարության ԻՀԿ՝- ավագ տնտեսագետ
- 1990-2014թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն` առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ,վարչության պետի տեղակալ - բաժնի պետ
- 2014-2019թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն՝ վարչության պետ
Այլ տվյալներ
- 2015թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
- 2009թ-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան
- 1995-2018թթ. մասնակցել է միջազգային կազմակերպությունների կողմից պատրաստված մի շարք դասընթացների, սեմինարների, խորհրդակցությունների
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ, երեխաներ չունի: