Ծնվել է 1983թ․-ի հուլիսի 16-ին՝ ՌԴ Մոսկվա քաղաքում:
Կրթություն
- 1990-2000թթ․ - «Վարդանանց Ասպետներ» կրթահամալիր, Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոց:
- 2000-2004թթ․ - ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ:
- 2019-2020թթ․ - ՀՀ փաստաբանական դպրոց:
Զինվորական ծառայություն
2004-2006թթ․ - ՀՀ զինված ուժեր, պահեստազորի ավագ լեյտենանտ:
Աշխատանքային գործունեություն
- 2006-2007թթ․ - ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական: բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ:
- 2007-2008թթ․ - ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ:
- 01․2008-07․2008թթ․ - ՀՀ վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության իրավական աջակցության և դատական ներկայացչության բաժնի առաջատար մասնագետ:
- 07․2008-02․2009թթ․ - ՀՀ վերահսկիչ պալատի 10-րդ վարչության առաջատար մասնագետ:
- 02.2009-12.2009թթ․ - ՀՀ վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:
- 12․2009-12․2010թթ․ - ՀՀ վերահսկիչ պալատի 2-րդ վարչության առաջատար մասնագետ:
- 12․2010-04․2018թթ․ - ՀՀ վերահսկիչ պալատի 2-րդ վարչության գլխավոր մասնագետ:
- 04․2018-07․2020թթ․ - ՀՀ հաշվեքննիչ պալատի 2-րդ վարչության գլխավոր մասնագետ:
- 07․2020-08․2020թթ․ - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության խորհրդական:
- 08.2020-04.2021թթ․ - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնակատար:
- 2021թ․ ապրիլից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության պետ:
Այլ տվյալներ
- Ունի մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում:
- ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ունի փաստաբանի արտոնագիր:
- ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով շնորհվել է ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում:
- ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով բարեխիղճ ծառայության համար հայտարարվել է Շնորհակալություն:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: