Ծնվել է 1972թ. օգոստոսի 28-ին Երևան քաղաքում:
Կրթութունը - 1979 - 1989 թթ. - սովորել է Երևան քաղաքի թիվ 143 միջնակարգ դպրոցում
- 1989 - 1994թթ. - սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ` Երևանի ճարտարագիտական համալսարան) մեքենաշինության էկոնոմիկա և կառավարում բաժինում, ստացել է մեքենաշինության ինժեներ-տնտեսագետի որակավորում
- 2003 - 2005թթ. - սովորել է Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել էիրավագիտության բակալավրի աստիճան
- 2005 - 2007թթ. -սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
- 1996-1997թթ - ծառայել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում:
- 1997թ. հունիս - աշխատել է ՀՀ հարկային տեսչության եկամուտների և իրացման շրջանառության հարկման մեխանիզմների կատարելագործման վարչության եկամտահարկի բաժնում` որպես առաջատար մասնագետ
- 1997-2016թթ. - հարկային համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ
- 2016թ. մարտի 18-ի N 1/51-Ա հրամանով նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի պաշտոնին
- 2020 թվականի հունվարի 17-ից ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության պետ:
Այլ տվյալներ
Ունի ՀՀ հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային կոչում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: