Աշխատատեղեր
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի  ներքին աուդիտի վարչության հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի գլխավոր հարկային տեսուչի (ծածկագիր` 63ՀԾ-28.7-Գ-17)  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմել են՝

1. Մանասյան Լուսինե Ալեքսանդրի 
2. Մուրադյան Նաիրա Բորիսի 
3. Նարիմանյան Տիգրան Արայի 
4. Սահակյան Անահիտ Սամվելի

Վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար սույն թվականի ապրիլի 3-ին Լուսինե Ալեքսանդրի Մանասյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր:
 
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման բաժնի մաքսային տեսուչի (ծածկագիր` 63ՄԾ-28.23-Կ-30) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմել են՝

1. Կիրակոսյան Վահրամ Տիգրանի
2. Ավետիսյան Ամալյա Սիմոնի
3. Ավետիսյան Աննա Արամայիսի
4. Տոնոյան Նարե Ալբերտի
5. Ստեփանյան Նելլի Սերոբի 
6. Հարությունյան Հայկ Վարդանի
7. Ալոյան Արտյոմ Աղասիի
8. Սևաչյան Մանե Գագիկի
9. Խաչատրյան Գևորգ Սամվելի 
10. Բաբայան Գևորգ Հրայրիկի 
11. Ավետիսյան Հրանտ Գուրգենի

Վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար սույն թվականի ապրիլի 2-ին Հայկ Վարդանի Հարությունյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր:
 
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի  ներքին աուդիտի վարչության համակարգման և ֆինանսաիրավական ներքին աուդիտի բաժնի գլխավոր հարկային տեսուչի (ծածկագիր` 63ՀԾ-28.7-Գ-8)  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմել են՝

1. Աբրահամյան Ալբերտ Գագիկի
2. Ոսկանյան Արմինե Ֆրունզեի
3. Սամսոնյան Նազելի Գագիկի
4. Մուրադյան Նաիրա Բորիսի

Վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար սույն թվականի ապրիլի 2-ին Արմինե Ֆրունզեի Ոսկանյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր: 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության համակարգման և ֆինանսաիրավական ներքին աուդիտի բաժնի ավագ հարկային տեսուչի (ծածկագիր` 63ՀԾ-28.7-Ա-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմել են՝

1. Աբրահամյան Ալբերտ Գագիկի
2. Սահակյան Անահիտ Սամվելի
3. Խորխոռունի Էդուարդ Վահրամի
4. Մուրադյան Նաիրա Բորիսի
5. Չարչյան Դավիթ Սուրիկի
6. Սևաչյան Մանե Գագիկիը

Վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար սույն թվականի ապրիլի 2-ին Էդուարդ Վահրամի Խորխոռունու հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր: 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉ (ծածկագիր՝ 63ՀԾ-28.7-Գ-17)  

Իրականացնում է  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի hարկային մարմնի (այսուհետ՝ Հարկային մարմին) կողմից իրականացվող գործառույթների ներքին աուդիտը: Իրականացնում է Հարկային մարմնում առկա ռիսկերի կառավարման գործընթացի գնահատման, այդ գործընթացում առկա խնդիրների բացահայտման, վերլուծության և դրանց կարգավորման կապակցությամբ առաջարկների ներկայացման աշխատանքները, Հարկային մարմնի նպատակների վրա ազդող ռիսկերի բացահայտման նպատակով Հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և աշխատակիցների գործունեության գնահատման աշխատանքները, այդ թվում՝ վերջիններիս և երրորդ անձանց, ներառյալ հարկատուների միջև հարաբերությունների մասով: Իրականացնում է Հարկային մարմնի կողմից իրականացվող գործառույթների և գործառնությունների Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, ընդունված ստանդարտներին, Կոմիտեի խնդիրներին և քաղաքականությանը համապատասխանության գնահատում: Ապահովում է Հարկային մարմնի մասով  հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից ստացված դիմում–բողոքների ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա տեղեկատվության տեղայնացումը, ինչպես նաև երրորդ անձանց կողմից ստացված տեղեկատվության իրացման հետագա ընթացքի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում: Իրականացնում է Հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում ներքին հսկողական և կառավարչական գործընթացների արդյունավետության, հուսալիության և օգտավետության գնահատում, դրանց կարգավորման կապակցությամբ ներկայացնում առաջարկներ բաժնի պետին: Կազմակերպում է իրականացված ուսումնասիրությունների, վերլուծությունների և դիտարկումների հիման վրա ռիսկային ոլորտներում  գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի (այսուհետ՝ Նախագահ) հրամաններով և հանձնարարականներով ներքին աուդիտի շրջանակներում հսկողական աշխատանքներ (հսկիչ գնում, չափագրում և այլն): Իրականացնում է Նախագահի հանձնարարությամբ կասկածելի, ոչ ստանդարտ, թերություններ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքներ:Կազմում և ներկայացնում է բաժնի պետին հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքներին, կազմում իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում վերջինիս կատարումը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Բարձրագույն կրթություն՝ պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատության տնտեսագիտության և հարակից մասնագիտությունների, իրավագիտության, կառավարման և հարակից մասնագիտությունների, միջազգային հարաբերությունների, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների, մաթեմատիկա և ճարտարագիտություն մասնագիտությունների գծով:
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հարկային ծառայության մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի  11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702-Լ որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» N1624-Ն, 2011 թվականի օգոստոսի 11-ի <<Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> N 1233-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի  իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  • մեկ օտար լեզվի իմացություն:

Վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը գործելու է մինչև թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացումը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից տվյալ պաշտոնի համալրումը:

Աշխատավարձը սահմանվում է համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 212 309 ՀՀ դրամ:

Ընտրությունը կկատարվի դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` մասնագիտական վերապատրաստման վկայականներ և  հավաստագրեր,
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող փաստաթղթի պատճեն,
  • անձնագրի /նույնականացման քարտի/ պատճենը` առաջին և գրանցման էջերով
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի:  

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ փաստաթղթերը ուղարկելով hr@petekamutner.am էլ.փոստին՝ միաժամանակ վեռնագրում նշելով թափուր պաշտոնը, որի համար դիմել են:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ 060 544 624  հեռախոսահամարին:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2020 թվականի ապրիլի 2-ն է:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու համար 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉ

(ծածկագիր՝ 63ՀԾ-28.7-Գ-8)  

Իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կառուցվածքային ստորաբաժանումներից, Կոմիտեի ենթակայության հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից (այսուհետ՝ ՊՈԱԿ) ռիսկերի տեղեկագրերի հավաքագրման, միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ տեղեկատվության (ռիսկերի տեղեկագրերի) մուտքագրման և ամփոփման աշխատանքներ, ներքին աուդիտի վարչության (այսուհետ՝ Վարչություն) ռազմավարական և տարեկան ծրագրերի  ու դրանց փոփոխությունների կազմման աշխատանքներ, ներքին աուդիտի կանոնակարգի, ինչպես նաև վերջինիս փոփոխությունների մշակման աշխատանքներ, նախապատրաստում Վարչության տարեկան հաշվետվությունը: Վարչության գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների և ներքին գնահատումների միջոցով  իրականացնում աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի իրագործում: Իրականացնում է Վարչության ընդհանուր գործունեության համակարգման և ընթացիկ հսկողության աշխատանքներ, Կոմիտեի հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրության, վերլուծության, ռիսկերի գնահատման և ստացված արդյունքների վերաբերյալ Վարչության համապատասխան բաժիններին տեղեկատվության բաշխում: Մասնակցում է Վարչության բաժինների կողմից ներքին աուդիտի շրջանակներում իրականացվող՝ ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված ոլորտային վերլուծությանը: Իրականացնում Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների), ինչպես նաև ՊՈԱԿ-ների գործառույթների ներքին աուդիտ, ներքին աուդիտի շրջանակներում երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հավաքագրում, վերլուծություն, ամփոփում և Վարչության համապատասխան բաժիններին տրամադրում: Իրականացնում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից, ՊՈԱԿ-ներից անհրաժեշտ տեղեկատվության ստացման, ներքին աուդիտի շրջանակներում ռիսկերի վերլուծության, առկա ռիսկերի կառավարման գործընթացի գնահատման, թիրախային խմբերի որոշման, ինչպես նաև գործընթացում առկա խնդիրների բացահայտման, վերլուծության և դրանց կարգավորման կապակցությամբ առաջարկների ներկայացման աշխատանքներ: Իրականացնում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների), ՊՈԱԿ-ների գործունեության ներքին հսկողական և կառավարչական գործընթացների արդյունավետության, հուսալիության և օգտավետության գնահատում, իրականացված աուդիտի աշխատանքների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում,  գործողությունների ծրագրի կազմման և վերջինիս իրականացման ընթացքի նկատմամբ հսկողական աշխատանքներ: Իրականացնում է տարբեր իրավասու մարմինների կողմից Կոմիտեում կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների և  անհամապատասխանությունների վերացման նկատմամբ հսկողություն: Իրականացնում է Կոմիտեի գնման գործընթացների ընթացիկ հսկողական աշխատանքներ՝ գնման ընթացակարգի արձանագրությունների, հանձնման-ընդունման արձանագրությունների և պահեստ մուտքագրման օրդերների մասով: Իրականացնում է Կոմիտեի ֆինանսական և գործառնական տեղեկատվության հուսալիության, հավաստիության և ամբողջականության, ակտիվների ապահովության գնահատման, Կոմիտեի ֆինանսական և հաշվապահական գործառնությունների օգտավետության ու արդյունավետության գնահատման աշխատանքներ, Կոմիտեի նախագահի (այսուհետ՝ Նախագահ) հանձնարարությամբ կասկածելի, ոչ ստանդարտ, թերություններ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքներ, մասնակցում բաժնի աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքներին, կազմում իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում վերջինիս կատարումը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Բարձրագույն կրթություն՝ պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատության տնտեսագիտության և հարակից մասնագիտությունների, իրավագիտության, կառավարման և հարակից մասնագիտությունների, միջազգային հարաբերությունների, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների, մաթեմատիկա և ճարտարագիտություն մասնագիտությունների գծով:
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հարկային ծառայության մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի  11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702-Լ որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» N1624-Ն, 2011 թվականի օգոստոսի 11-ի <<Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> N 1233-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի  իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  • մեկ օտար լեզվի իմացություն:

Վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը գործելու է մինչև թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացումը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից տվյալ պաշտոնի համալրումը:

Աշխատավարձը սահմանվում է համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 212 309 ՀՀ դրամ:

Ընտրությունը կկատարվի դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` մասնագիտական վերապատրաստման վկայականներ և  հավաստագրեր,
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող փաստաթուղթի պատճենները
  • անձնագրի /նույնականացման քարտի/ պատճենը` առաջին և գրանցման էջերով
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի:  

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ փաստաթղթերը ուղարկելով hr@petekamutner.am էլ.փոստին՝ միաժամանակ վերնագրում նշելով թափուր պաշտոնը, որի համար դիմել են:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ Անձնակազմի կառավարման վարչություն / հեռ. 060-544-624/:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է`  30.03.2020թ.

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու համար 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉ

(ծածկագիր՝ 63ՀԾ-28.7-Ա-2)  

Իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կառուցվածքային ստորաբաժանումներից, Կոմիտեի ենթակայության հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից (այսուհետ՝ ՊՈԱԿ) ռիսկերի տեղեկագրերի հավաքագրման, միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ տեղեկատվության (ռիսկերի տեղեկագրերի) մուտքագրման և ամփոփման աշխատանքներ, մասնակցում Վարչության  ռազմավարական և տարեկան ծրագրերի և դրանց փոփոխությունների կազմման, ներքին աուդիտի կանոնակարգի, ինչպես նաև վերջինիս փոփոխությունների մշակման աշխատանքներին: Մասնակցում է Վարչության աշխատանքների իրականացման տարեկան հաշվետվության նախապատրաստման աշխատանքներին, Վարչության գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների և ներքին գնահատումների միջոցով աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի իրագործման աշխատանքներին, Մասնակցում է Վարչության ընդհանուր գործունեության համակարգման և ընթացիկ հսկողության աշխատանքներին: Իրականացնում Կոմիտեի հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրության, վերլուծության, ռիսկերի գնահատման և ստացված արդյունքների վերաբերյալ Վարչության համապատասխան բաժիններին տեղեկատվության տրամադրման աշխատանքներ, Վարչության բաժինների կողմից ներքին աուդիտի շրջանակներում իրականացվող՝ ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված ոլորտային վերլուծություն, Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների), ինչպես նաև ՊՈԱԿ-ների գործառույթների ներքին աուդիտ: Իրականացնում է ներքին աուդիտի շրջանակներում երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հավաքագրման, վերլուծության, ամփոփման և Վարչության համապատասխան բաժիններին տրամադրման աշխատանքներ: Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից, ՊՈԱԿ-ներից անհրաժեշտ տեղեկատվության ստացման, ներքին աուդիտի շրջանակներում ռիսկերի վերլուծության, առկա ռիսկերի կառավարման գործընթացի գնահատման, թիրախային խմբերի որոշման, ինչպես նաև գործընթացում առկա խնդիրների բացահայտման, վերլուծության և դրանց կարգավորման կապակցությամբ առաջարկների ներկայացման աշխատանքներ: Մասնակցում Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների), ՊՈԱԿ-ների գործունեության ներքին հսկողական և կառավարչական գործընթացների արդյունավետության, հուսալիության և օգտավետության գնահատման աշխատանքներին: Իրականացնում աուդիտի աշխատանքների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման, գործողությունների ծրագրի կազմման և վերջինիս իրականացման ընթացքի նկատմամբ հսկողական աշխատանքներ, տարբեր իրավասու մարմինների կողմից Կոմիտեում կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների և  օրենսդությանը, ընթացակարգերի, Կոմիտեի գործունեությանն առնչվող այլ պայմանների անհամապատասխանությունների վերացման նկատմամբ հսկողություն: Մասնակցում է Կոմիտեի գնման գործընթացների ընթացիկ հսկողական աշխատանքներին՝ գնման ընթացակարգի արձանագրությունների, հանձնման-ընդունման արձանագրությունների և պահեստ մուտքագրման օրդերների մասով: Մասնակցում է Կոմիտեի ֆինանսական և գործառնական տեղեկատվության հուսալիության, հավաստիության և ամբողջականության, ակտիվների ապահովության գնահատման, Կոմիտեի ֆինանսական և հաշվապահական գործառնությունների օգտավետության ու արդյունավետության գնահատման աշխատանքներին: Իրականացնում է Կոմիտեի նախագահի (այսուհետ՝ Նախագահ) հանձնարարությամբ կասկածելի, ոչ ստանդարտ, թերություններ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքներ, մասնակցում բաժնի աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքներին, կազմում իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում վերջինիս կատարումը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Բարձրագույն կրթություն՝ պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատության տնտեսագիտության և հարակից մասնագիտությունների, իրավագիտության, կառավարման և հարակից մասնագիտությունների, միջազգային հարաբերությունների, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների, մաթեմատիկա և ճարտարագիտություն մասնագիտությունների գծով:
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հարկային ծառայության մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի  11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702-Լ որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» N1624-Ն, 2011 թվականի օգոստոսի 11-ի <<Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> N 1233-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի  իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  • համակարգչով և  ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  • մեկ օտար լեզվի իմացություն:

Վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը գործելու է մինչև թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացումը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից տվյալ պաշտոնի համալրումը: 

Աշխատավարձը սահմանվում է համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 175 932 ՀՀ դրամ:

Ընտրությունը կկատարվի դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` մասնագիտական վերապատրաստման վկայականներ և  հավաստագրեր,
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող փաստաթղթի պատճեն,
  • անձնագրի /նույնականացման քարտի/ պատճենը` առաջին և գրանցման էջերով
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի:  

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ փաստաթղթերը ուղարկելով hr@petekamutner.am էլ.փոստին՝ միաժամանակ վերնագրում նշելով թափուր պաշտոնը, որի համար դիմել են:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ Անձնակազմի կառավարման վարչություն / հեռ. 060-544-624/:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 30-ն է:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու համար 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍՈՒՉ

(ծածկագիր` 63ՄԾ-28.23-Կ-30)
 
Մասնակցում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման, օրենսդրությամբ սահմանված արգելքների ու սահմանափակումների պահպանման, ժամանակավոր պահպանության և բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների աշխատանքներին, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, մասնակցում է մաքսային հայտարարագրերի, մաքսային հայտարարագրերի բացթողնման, բացթողնման մերժման, չեղարկման գործընթացում մաքսային օրենսդրության դրույթների կիրառման աշխատանքներին,մասնակցում է իր գործունեության գոտում գտնվող  մաքսային հսկողության գոտիներում, ինչպես նաև մաքսային օրենդրությամբ սահմանված այլ վայրերում մաքսային հսկողության, ժամկետների նկատմամբ հսկողության աշխատանքներին,մասնակցում է «Կարմիր ուղի» ընթացակարգի շրջանակներում մաքսային հսկողության աշխատանքներին, մասնակցում է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկարագրման և դասակարգման, մաքսային արժեքի որոշման, ծագման երկրի որոշման, մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ճշտության նկատմամբ հսկողության աշխատանքներին, մասնակցում է իր իրավասության շրջանակներում ապրանքների բացթողնման պայմանների պահպանման նկատմամբ մաքսային հսկողության աշխատանքներին, մասնակցում է մաքսային մարմինների իրավասություններին վերապահված մասով մաքսանենգության, մաքսային օրենսդրության խախտումների դեմ պայքարի, դրանց կանխարգելման, կանխման ու բացահայտման միջոցառումների աշխատանքներին, մասնակցում է սահմանված կարգով մաքսային հայտարարագրերի շրջանառության ապահովման, վերջիններիս հաշվառման աշխատանքներին, մասնակցում է օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման դեպքում վարչական վարույթների իրականացման աշխատանքներին, մասնակցում է այլ խնդիրների և նպատակների մաքսային օրենսդրությամբ սահմանված աշխատանքներին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, աշխատանքային ստաժ չի պահանջվում.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Մաքսային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Մաքսային կարգավորման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Միջազգային պայմանագրերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, ԵԱՏՄ իրավական ակտերի,  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշման, Հայաստանի Հանրապապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017թ. մայիսի 23-ի «Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները հաստատելու մասին» 166-Ն հրամանի, Վարչության կանոնադրութան, մաքսային մարմնի նորմատիվ և այլ իրավական ակտերի վերաբերյալ անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Վերոհիշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը գործելու է մինչև թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացումը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից տվյալ պաշտոնի համալրումը:

Աշխատավարձը սահմանվում է համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի՝ 129.634 դրամ :

Ընտրությունը կկատարվի դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), մասնագիտական վերապատրաստման վկայականներ և  հավաստագրերի պատճենները:
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող փաստաթուղթի պատճենները