ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի առաքելությունն է.
1) հարկային ծառայության մասով. ապահովել ՀՀ պետական բյուջեի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հավաքագրումը՝ թվայնացված ու բարձրորակ ծառայությունների մատուցմամբ, հասցեական ու «անտեսանելի» վարչարարությամբ հարկային կարգապահության բարելավման միջոցով,
2) մաքսային ծառայության մասով. ապահովել տնտեսական անվտանգությունը, աջակցել ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը` արտաքին առևտրաշրջանառության խթանման, մաքսային վարչարարության կատարելագործման, թվայնացված ու բարձրորակ ծառայությունների մատուցման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման միջոցով:
|