ՀՀ ՊԵԿ նախագահ

Էդվարդ Կարենի Հովհաննիսյան


ՀՀ ՊԵԿ նախագահ

Ծնվել է 1983թ.-ի հունվարի 10-ին:

Կրթություն

  • 1990-2000թթ. - Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոց, Արմավիրի վարժարան
  • 2000-2004թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` բակալավրի աստիճան
  • 2004-2006թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ` մագիստրոսի աստիճան

Աշխատանքային գործունեություն

  • 07.2009-10.2010թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արմավիրի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-իրավաբան, իրավաբանական և հարկադիր գանձումների խմբի առաջատար մասնագետ
  • 10.2010-12.2013թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ
  • 12.2013-05.2014թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ
  • 05.2014-09.2014թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ
  • 09.2014-03.2016թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ
  • 03.2016-06.2017թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ
  • 06.2017-08.2017թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ
  • 08.2017-06.2018թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 2 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ-բաժնի պետի տեղակալ
  • 06.2018-02.2019թթ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ
  • 02.2019- 07.2019թթ - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ
  • 07.2019-06.2020 - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
  • 2020թ․ հունիսից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Այլ տվյալներ

2012թ.-Փաստաբանների որոկավորման քննության մասնակից` ստացել է փաստաբանի արտոնագիր
ՈՒնի ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա: