Հարգելի այցելու
Ողջունում եմ Ձեզ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում: Այստեղ Դուք կգտնեք Հայաստանում բիզնեսի վարման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն: Մենք շնորհակալ կլինենք, եթե Ձեր հարցերի և առաջարկությունների միջոցով օգտվեք հետադարձ կապի հնարավորությունից, ինչը կօգնի մեզ բարելավել աշխատանքը:
Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային համակարգերի կատարելագործմամբ ձգտում է մատչելի ու թափանցիկ դարձնել գործընթացները՝ կրճատելով նաև գերատեսչությունների միջև փաստաթղթաշարժը:
ՊԵԿ-ը որդեգրել է բոլորի համար հավասար դաշտ ապահովելու քաղաքականություն: Օրինապահ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումն առաջնահերթություն է: Գործելաոճի առանցքում գործընկերային շփումն է. յուրաքանչյուր քայլ լինելու է թափանցիկ և բիզնեսի շահերից բխող: Հայաստանում առողջ բիզնես դաշտի կայացումը մեր և Ձեր ձեռքերում է:
ՀՀ ՊԵԿ նախագահ
Ռուստամ Բադասյան