Բնապահպանական հարկի մասին

1. Ինչ է բնապահպանական հարկը

Բնապահպանական հարկը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող հարկ է


2. Ովքեր են վճարում բնապահպանական հարկ

Բնապահպանական հարկ վճարողներ են համարվում բնապահպանական հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք


3. Որոնք են բնապահպանական հարկով հարկման օբյեկտները 

Բնապահպանական հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝

  • մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը
  • ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքը
  • ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝
  •        - հատուկ հատկացված տեղերում տեղադրելը

           - հատուկ հատկացված տեղերում պահելը

  • շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների՝
  •         - Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը

            - ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը



4. Որքան են բնապահպանական հարկի դրույքաչափերը

Մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար
  • Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է մթնոլորտային օդ արտանետված վնասակար նյութերի փաստացի ծավալի նկատմամբ՝ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված դրույթները).
Մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութեր Դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանում արտանետված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Փոշի 1800
Ածխածնի մոնօքսիդ 240
Ազոտի օքսիդներ (վերահաշված՝ ըստ ազոտի երկօքսիդի) 14800
Ծծմբային անհիդրիդ 1800
Քլոր 12000
Քլորոպրեն 90000
Մթնոլորտային օդն աղտոտող այլ (սույն աղյուսակում չնշված) նյութեր, որոնց մասով արտանետումների փաստացի ծավալները գերազանցում են օրենսդրությամբ սահմանված կարգով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված սահմանային թույլատրելի արտանետումների ծավալը, կամ որոնց մասով բացակայում են մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվությունները, կամ թույլտվություններում նշված չեն սահմանային թույլատրելի արտանետումները Դօդ = 900 դրամ/ՍԹԿ, որտեղ ՍԹԿ - ն օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է (կոնցենտրացիա)


  • Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը՝
    1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկվում է ըստ ավտոտրանսպորտային միջոցների խմբերի՝ հետևյալ դրույքաչափերով․
Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի խումբը Տարեկան դրույքաչափը (դրամ)
Բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3.5 տոննան 5000
Բեռների փոխադրման համար նախատեսված` 3.5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 10000
Բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 15000
    2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկվում է ըստ ավտոտրանսպորտային միջոցների շարժիչի հզորության՝ հետևյալ դրույքաչափերով.
Ավտոտրանսպորտային միջոցի արտադրության տարին
Շարժիչի հզորություն 1-ին տարի՝ յուրաքանչյուր ձիաուժի մասով 2-րդ տարի՝ յուրա-քանչյուր ձիաուժի մասով 3-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 4-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 5-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 6-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 7-րդ տարի՝ յուրա-քան-չյուր ձիաուժի մասով 8-րդ և դրան հաջորդող յուրա-քանչյուր տարի՝ յուրա-քանչյուր ձիաուժի մասով
մինչև 50 ձիաուժ 2.5 դրամ 2.5 դրամ 2.5 դրամ 3 դրամ 3.5 դրամ 4 դրամ 4.5 դրամ 5 դրամ
51-80 ձիաուժ 5 դրամ 5 դրամ 5 դրամ 6 դրամ 7 դրամ 8 դրամ 9 դրամ 10 դրամ
81-100 ձիաուժ 7.5 դրամ 7.5 դրամ 7.5 դրամ 9 դրամ 10.5 դրամ 12 դրամ 13.5 դրամ 15 դրամ
101-150 ձիաուժ 10 դրամ 10 դրամ 10 դրամ 12 դրամ 14 դրամ 16 դրամ 18 դրամ 20 դրամ
151-200 ձիաուժ 12.5 դրամ 12.5 դրամ 12.5 դրամ 15 դրամ 17.5 դրամ 20 դրամ 22.5 դրամ 25 դրամ
201-250 ձիաուժ 15 դրամ 15 դրամ 15 դրամ 18 դրամ 21 դրամ 24 դրամ 27 դրամ 30 դրամ
251-300 ձիաուժ 17.5 դրամ 17.5 դրամ 17.5 դրամ 21 դրամ 24.5 դրամ 28 դրամ 31.5 դրամ 35 դրամ
301 և ավելի ձիաուժ 25 դրամ 25 դրամ 25 դրամ 30 դրամ 35 դրամ 40 դրամ 45 դրամ 50 դրամ


Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:  Այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է վերոնշյալ աղյուսակի վերջին սյունով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի կրկնապատիկի չափով

    3) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց հաշվարկվում է Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար՝ ըստ ավտոտրանսպորտային միջոցի տեսակի և բեռնատարողության՝ հետևյալ դրույքաչափերով․

Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը Դրույքաչափը (դրամ)
Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի
նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում նորմաների սահմաններից ավելի` վերոգրյալ նյութերից առնվազն մեկի գծով արտանետումների դեպքում
8703 21-8703 33 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև տասը մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար 3750 7500
8702 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված տասը և ավելի մարդ (ներառյալ՝ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների 10 000 20 000

8704 21

8704 31

բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 5000 10 000

8704 22

8704 32

բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 10 000 20 000

8704 23

բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 15 000 30 000


Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար

Ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի (ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի փաստացի ծավալի` տվյալ ջրահեռացման ցանցը սպասարկող մաքրման կայանով չմաքրվող վնասակար նյութեր և միացություններ պարունակող արտահոսքերի ծավալի, իսկ մաքրման կայանների բացակայության կամ դրանց չաշխատելու դեպքում` վնասակար նյութեր և միացություններ պարունակող արտահոսքերի ամբողջ ծավալի) նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-5-րդ մասերով դրույթները).

Արտանետվող վնասակար նյութեր և միացություններ Դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանում արտահոսքի յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Կախված նյութեր 5300
Ազոտ ամոնիակային 5100
Թթվածնի կենսաբանական պահանջ 18400
Նավթամթերք 204600
Պղինձ 1023900
Ցինկ 1023900
Սուլֆատներ 100
Քլորիդներ 30
Նիտրիտներ 511500
Նիտրատներ 1100
Ընդհանուր ֆոսֆոր 40000
Դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր 102300
Ծանր մետաղների աղեր 511500
Ցիան և ցիանի միացություններ 511500
Այլ վնասակար նյութեր և միացություններ՝ սույն աղյուսակում չնշված այն վնասակար նյութերը և միացությունները, որոնց մասով արտահոսքի փաստացի ծավալները գերազանցում են ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված՝ կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները, կամ բացակայում են ջրօգտագործման թույլտվությունները, կամ ջրօգտագործման թույլտվություններում նշված չեն սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները, կամ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները որոշված չեն Դջուր = 10000 դրամ/ՍԹԿձկն որտեղ՝ ՍԹԿձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի կամ միացության սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է

Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար 

    1) Հատուկ հատկացված տեղերում՝ թափոնների տեղաբաշխման տեղերում, պոլիգոններում, թափոնակուտակիչներում, աղբավայրերում, համալիրներում և (կամ) շինություններում արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու համար բնապահպանական հարկը հաշվարկվում է տեղադրված թափոնների ծավալի նկատմամբ՝ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված դրույթները).
 
Արտադրության և (կամ) սպառման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում տեղադրված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Առաջին դասի վտանգավորության թափոններ 48 000
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 24 000
Երրորդ դասի վտանգավորության թափոններ 4 800
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ (բացառությամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց առաջացրած չտեսակավորված սպառման թափոնների) 1 500
Ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների և աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց կողմից առաջացրած տեսակավորված սպառման թափոնների) 600
Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց կողմից առաջացրած տեսակավորված և չտեսակավորված սպառման թափոններ 60

    2)  Արդյունաբերական հրապարակներում թափոնների տեղադրման (պահման) համար բնապահպանական հարկը մինչև 01.01.2021թ. հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված դրույթները).


Դրույքաչափը` ըստ տեղադրման ժամանակահատվածի (դրամ)
թափոնների առաջացման պահից հաշվարկած մինչև մեկ տարի պահման դեպքում (տեխնոլոգիական փուլ, կուտակում)  թափոնների առաջացման պահից հաշվարկած մեկ տարուց մինչև երեք տարի ներառյալ պահման դեպքում թափոնների առաջացման պահից հաշվարկած երեք տարուց ավելի պահման դեպքում 
առաջին դասի վտանգավորության թափոններ 0 16 000 48 000
երկրորդ դասի վտանգավորության թափոններ 0 8 000 24 000
երրորդ դասի վտանգավորության թափոններ 0 1 600 4 800
չորրորդ դասի վտանգավորության թափոններ 0 500 1 500
ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնա-արդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների) 0 200 600
    3) Հատուկ հատկացված տեղերում՝ արդյունաբերական հրապարակներում արտադրության և (կամ) սպառման թափոնների (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների) մեկանգամյա պահման համար բնապահպանական հարկը 2021թ. հունվարի 1-ից հաշվարկվում է պահվող թափոնների ծավալի նկատմամբ՝ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դրույթները).
Արտադրության և (կամ) սպառման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Առաջին դասի վտանգավորության թափոններ 62400
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 31200
Երրորդ դասի վտանգավորության թափոններ 6240
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ 1950
Ոչ վտանգավոր թափոններ 780

    4) Հատուկ հատկացված տեղերում՝ պոչամբարներում, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասերում և (կամ) համանման վայրերում ընդերքօգտագործման թափոնների մեկանգամյա տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկը 2021թ. հունվարի 1-ից հաշվարկվում է տեղադրված կամ պահվող թափոնների ծավալի նկատմամբ՝ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դրույթները).
  • ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համար.
Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Առաջին դասի վտանգավորության թափոններ 62400
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 31200
Երրորդ դասի վտանգավորության թափոններ 6240
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ 1950
Ոչ վտանգավոր թափոններ 780
  • մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի համար.
Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Առաջին դասի վտանգավորության թափոններ 250
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 120
Երրորդ դասի վտանգավորության թափոններ 25
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ 8
Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ) 3


Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի («Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ այդ ապրանքների մաքսային արժեքի, ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար՝ ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց այդ ապրանքների համար օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի), ներմուծող-իրացնողների, արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար՝ այդ ապրանքների արժեքի (առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի), ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների անհատույց կամ օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից էականորեն ցածր արժեքով օտարման դեպքերում` օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարների)) նկատմամբ հետևյալ դրույքաչափերով․

Ծածկագիրը՝ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի Ապրանքի համառոտ անվանումը Դրույքաչափը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար (%) Դրույքաչափը՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող, ինչպես նաև ներմուծող և իրացվող ապրանքների համար (%)

2707
2709 00
2710
2713
2714 90 000
2715 00 000

հանքային յուղեր, հում նավթ և հում նավթամթերք, նավթ և նավթամթերք, վառելիքաքսուքային նյութեր, մայթաձյութ և ասֆալտ (բացառությամբ 2710 11 410, 2710 11 450, 2710 11 490 ծածկագրերով դասակարգվող բենզինի, 2710 19 930 ծածկագրով դասակարգվող էլեկտրական մեկուսիչ յուղերի և 2710 91 000, 2710 99 000 ծածկագրերով դասակարգվող օգտագործված նավթամթերքի) 2.0 2.0
2710 19 930 2710 91 000 2710 99 000 էլեկտրական մեկուսիչ յուղեր, օգտագործված նավթամթերք 3.0 3.0
2903 41 000 2903 42 000 2903 43 000 2903 44 100 2903 44 900 ֆտորեռաքլորմեթան (ֆրեոն-11), [CFCl3 ] երկֆտորերկքլորմեթան (ֆրեոն-12), [CF2 Cl2 ] եռֆտորեռաքլորէթան (ֆրեոն-113), [C2 F3 Cl3 ] քառաֆտորերկքլորէթան (ֆրեոն-114), [C2F4 Cl2] հինգֆտորքլորէթան (ֆրեոն-115) [C2F5Cl] 2.0 2.0
2903 46 100 2903 46 200 2903 46 900 երկֆտորբրոմքլորմեթան (հալոն-1211) [CF2BrCl] եռֆտորբրոմմեթան (հալոն-1301) [CF3Br] քառֆտորերկբրոմէթան (հալոն-2402) [C2F4 Br2] 2.0 2.0
3215 11 00
3215 19 000
տպագրական ներկ 3․0 3․0
3402 լվացող նյութեր 0.5 0.5
3701
3702
3704 00 100
3705
3706
կինո-ֆոտո ժապավեններ 0.8 0.8
3819 00 000 արգելակման հեղուկներ 2.0 2.0
3820 00 000 հակասառեցնող և հակասառցապատող հեղուկներ պատրաստի 2.0 2.0
3923
3925 10 000
պլաստմասսայից արտադրանք ապրանքների փաթեթավորման և տեղափոխման համար, 300լ ծավալից ավելի ցիստեռններ, բաքեր և համանման տարողություններ պլաստմասսայից 2.0 2.0
4011
4012
անվադողեր 1.0 1.0
4013 ռետինե օդախցիկներ 1.0 1.0
6811
6812
6813
արտադրանք ասբեստից, ֆրիկցիոն նյութեր (բացառությամբ 6813 10 100 և 6813 90 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) 3.0 3.0
7019 ապակյա մանրաթել 0.8 0.8
78 կապար և կապարից պատրաստված արտադրանք 3.0 3.0
8311 10 էլեկտրոդներ 1.5 1.5
8421 23 ներքին այրման շարժիչների յուղի կամ վառելիքի ֆիլտրեր (բացառությամբ 8421 23 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների) 1.0 1.0
8506 30 առաջնային մարտկոցներ սնդիկ-օքսիդային 1.5 1.5
8506 40 առաջնային մարտկոցներ արծաթ-օքսիդային 1.5 1.5
8506 80 առաջնային մարտկոցներ այլ 1.5 1.5
8507 10
8507 20
մարտկոցներ կապարային (բացառությամբ 8507 10 100 և 8507 20 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) 3.0 3.0
8507 30
8507 80
մարտկոցներ կադմիում-նիկելային, մարտկոցներ այլ (բացառությամբ 8507 30 100 և 8507 80 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) 2.0 2.0
8507 90 մարտկոցների մասեր (բացառությամբ 8507 90 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների) 1.5 1.5
8532 22 000 էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ 3.0 3.0
8539 31 լյումինեսցենտային լամպեր թերմակատոդով 3.0 3.0
8539 32 100 սնդիկային լամպեր 3.0 3.0
8702, 8703, 8704, 8705 հինգ տարուց ավելի մինչև տասը տարի, ներառյալ՝ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 2.0 x
8702, 8703, 8704, 8705 10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 10.0 x
8702, 8703, 8704, 8705 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 20.0 x
 

5․ Որն է բնապահպանական հարկի հաշվետու ժամանակաշրջանը, ովքեր են պարտավոր ներկայացնել բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներ և ինչ ժամկետներում է վճարվում բնապահպանական հարկը

Բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը, բացառությամբ՝
ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկվող բնապահպանական հարկի, որը վճարվում է ՀՀ յուրաքանչյուր մուտքի համար՝ ՀՀ մուտք գործելիս, 
ՀՀ-ում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից, այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկվող բնապահպանական հարկի, որը տեխնիկական զննության ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում վճարվում է մինչև դրանց տեխնիկական զննությունը, իսկ տեխնիկական զննության պահանջ սահմանված չլինելու դեպքում՝ մինչև տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, 
ՀՀ ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար հաշվարկվող բնապահպանական հարկի, որը ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման դեպքում պետական բյուջե է վճարվում մինչև այդ ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման դեպքում՝ մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցման ժամանակ, բայց ոչ ուշ, քան ապրանքների բացթողնումը։
Ընդ որում, վերոնշյալ դեպքերում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներ չեն ներկայացվում։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներ ներկայացնում են՝ արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար, ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու և (կամ) պահելու համար, ներմուծող-իրացնողների, արտադրող-իրացնողների կողմից շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ՀՀ տարածքում օտարման համար բնապահպանական հարկ վճարողները։ Հաշվարկները ներկայացվում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ու հարկային մարմին՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1291-Ն որոշմամբ սահմանած կարգով և հաշվարկված բնապահպանական հարկի գումարները վճարում պետական բյուջե՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

6․ Բնապահպանական հարկի գծով ինչպիսի արտոնություններ են սահմանված

Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են՝
սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար.
հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով.
հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ տարվա ամբողջ ընթացքում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասով․

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են`
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները.
Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները․
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը․

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար բնապահպանական հարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածքով այդ ապրանքները տարանցիկ տեղափոխողները․

Արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու և (կամ) պահելու համար բնապահպանական հարկից ազատվում են ֆիզիկական անձինք` սպառման թափոնների համար: