Հարկային ծառայության առաքելություն
Հարկային մարմինը «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված իրավասությունների շրջանակներում կոչված է իրականացնելու արդյունավետ հարկային հսկողություն, օրենսդրության պահանջների խախտումների կանխման, բացահայտման, ինչպես նաև հարկային ծառայողների և հարկ վճարողների ուսուցման աշխատանքները:

Հարկային մարմնի առաքելությունը, վերոնշյալ շրջանակների ներքո, կոչված է սահմանելու հարկային մարմնի դերը` որպես պետական կառույց և ցույց տալու հասարակության ակնկալիքները, թե ինչպես պետք է իրականացվի այդ դերը:



Հարկային մարմնի առաքելությունն է

ՀՀ պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովում` հարկային օրենսդրության ամբողջական ու համահավասար կիրառման և առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով:

Հարկային մարմինն իր առաքելությանը հասնելու համար իրականացնելու է կոնկրետ ծրագրեր, միջոցառումներ, ապահովելու է դրանց վերահսկողությունը, ակնկալվող արդյունքների գնահատումը և հասարակության իրազեկումը:

Իր առաքելության կենսագործման նպատակով հարկային մարմինը սահմանել է այն առաջնահերթությունները, որոնց արդյունավետ իրագործման դեպքում հարկային մարմինը կհամարի սահմանված առաքելությունը` իրագործված, ինչը համապատասխանաբար հիմք կհանդիսանա ենթադրելու, որ հասարակության ակնկալիքները/սպասելիքները նույնպես կատարվել են: Մասնավորապես, սահմանված առաջնահերթություններից են.
  • հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը
  • հարկային մարմնի հիմնական բիզնես գործընթացների վերակազմակերպումը
  • հարկային հսկողության ժամանակակից մեխանիզմների ներդրումը
  • մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ներքին հսկողության մեխանիզմների կատարելագործումը: