Մաքսային միության ՄԾ միավորված կոլեգիա

ՄԾՄԿ գործունեության մասին

«Եվրասիական տնտեսական համայնքի հիմնադրման մասին» 2000 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի և «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրերի հիման վրա Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև 2011 թվականի հունիսի 22-ին Մոսկվայում ստորագրվել է «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» պայմանագիրը:

Միավորված կոլեգիայի հիմնական խնդիրներն են՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների մաքսային ծառայությունների գործունեության համակարգումը, մաքսային ծառայությունների իրավասությանը վերաբերող մասով մաքսային գործին առնչվող հարցերի՝ ԵՏՄ միասնական իրավական բազայի ձևավորման գործում մասնակցությունը, ԵՏՄ մաքսային օրենսդրության միատեսակ կիրառման ապահովումը, ԵՏՄ միասնական մաքսային տարածքում ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության միասնականացված կարգի ապահովումը, ինչպես նաև ԵՏՄ մաքսային տարածքում միասնական մաքսային քաղաքականության իրականացումը:


ՄԾՄԿ գործունեության կազմակերպում

ՄԾՄԿ-ն գլխավորում է նախագահը, որը Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվում է Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներից: Միավորված կոլեգիայի նախագահն ունի տեղակալներ, որոնք Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվում են ըստ ԵՏՄ անդամ պետությունների թվի` բացառությամբ նախագահի ներկայացրած Կողմից ընտրվող տեղակալի:

Միավորված կոլեգիայի որոշումները ստորագրվում են Կոլեգիայի նախագահի և անդամ պետությունների մյուս մաքսային ծառայությունների ղեկավարների կողմից: Միավորված կոլեգիայի որոշումները դրանց ընդունումից հետո յոթնօրյա ժամկետում հրապարակվում են անդամ պետությունների մաքսային մարմինների ղեկավարների կողմից՝ արձակվող հրամաններով կատարման համար:
Միավորված կոլեգիային կից գործում են մի շարք աշխատանքային խմբեր, մասնավորապես՝

  • Ապրանքների դասակարգման հարցերով,
  • Մտավոր սեփականության հարցերով,
  • Մաքսային օրենսդրության խախտումների ոլորտում ԵՏՄ անդամ պետությունների քրեական և վարչական իրավախախտումների մասով օրենսդրության կիրառման հարցերով,
  • մաքսային գործերով փորձաքննության ու փորձագիտական հետազոտությունների հարցերով,
  • ԵՏՄ անդամ պետությունների մաքսային մարմիններում ռիսկերի կառավարման համակարգի զարգացման հարցերով,
  • Ապրանքների հետբացթողումային մաքսային հսկողության զարգացման և կիրառման մասին,
  • Մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային և այլ վճարների տնօրինման կարգի կատարելագործման և դրանց ապահովման կիրառման հարցերով,
  • Ինտերնետ առևտրի հարցերով:


ՄԾՄԿ գործունեության իրավական հիմքը

2011 թ. հունիսի 22-ի «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» պայմանագիր http://www.eurasiancommission.org/docs/Download.aspx?IsDlg=0&ID=3077&print=1