ԱՊՀ ՄԾ ղեկավարների խորհուրդ
Հիմնադրվել է 1993թ. սեպտեմբերի 24-ին:

Անդամակցող պետություններ՝
  • Հայաստանի Հանրապետություն
  • Ադրբեջանի Հանրապետություն
  • Բելառուսի Հանրապետություն
  • Թուրքմենստան
  • Ղազախստանի Հանրապետություն
  • Ղրղզստանի Հանրապետություն
  • Մոլդովայի Հանրապետություն
  • Ռուսաստանի Դաշնություն
  • Տաջիկստանի Հանրապետություն
  • Ուզբեկստանի Հանրապետություն
  • Ուկրաինա
Խորհրդի անդամներ՝
Տես http://www.e-cis.info/page.php?id=2534

Կայք՝ http://www.e-cis.info/index.php?id=333

ԱՊՀ ՄԾՂԽ գործունեության մասին

ԱՊՀ ՄԾՂԽ գործունեության հիմնական ուղղություններն են.
  • մաքսային օրենսդրությունների մերձեցում և ներդաշնակեցում, սակագնային և ոչ սակագնային կառավարման (կարգավորման) արդյունավետ կառուցակարգերի ձևավորում
  • արտաքին առևտրում շրջանառվող ապրանքների մաքսային հսկողության և ձևակերպման նպատակով մաքսային կանոնների և ընթացակարգերի, ինչպես նաև փաստաթղթերի ձևերի միասնականացման ուղղությամբ առաջարկությունների մշակում
  • մաքսային քաղաքականության հիմնահարցերի շուրջ ԱՊՀ անդամ պետությունների մաքսային և այլ շահագրգիռ պետական ծառայությունների գործնական համագործակցության համակարգում
  • արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների փոխանակման կազմակերպում
  • ԱՊՀ անդամ պետությունների մաքսային մարմիններին տեխնիկական միջոցներով ապահովման նպատակով ռազմավարական ծրագրերի մշակում
  • ռազմավարական ծրագրերի բաղադրիչ հանդիսացող ժամանակակից տեխնոլոգիաների մշակման, արտադրման և ներդրման համար թիրախային ծրագրերի նախապատրաստում
  • մաքսային սահմանների կարգաբերման հարցերում մաքսային մարմինների համագործակցության համակարգում

ԱՊՀ ՄԾՂԽ աշխատանքային մարմինը

ԱՊՀ ՄԾՂԽ-ի աշխատակազմի գործառույթներն իրականացնում է Խորհրդի նախագահի կողմից գլխավորած մաքսային մարմինը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ միասին:

Քարտուղարության հասցեն՝
ք. Մոսկվա, Նովոզավոդսկայա փող., շ.11/5,
հեռ.: 449-76-05; 449-70-72; 449-79-52;
ֆաքս 449-78-64; 449-76-47:

ԱՊՀ ՄԾՂԽ-ի նիստերի և աշխատանքների ֆինանսական ծախսերն իրականացվում են նստավայր պետության մաքսային մարմնի միջոցների հաշվին:

ԱՊՀ ՄԾՂԽ գործունեության իրավական հիմքը

ԱՊՀ ՄԾՂԽ-ի հիմնադրվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ 1993թ. սեպտեմբերի 24-ին՝ նպատակ ունենալով ապահովել «Տնտեսական խորհրդի ստեղծման մասին» համաձայնագրի կիրառումը:

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ 1993թ. դեկտեմբերի 23-ին հաստատվել է Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի Կանոնակարգը:

Միջպետական տնտեսական կոմիտեի նախագահության 1996թ. հուլիսի 26-ի որոշմամբ ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործող Կանոնակարգում կատարվել են փոփոխություններ և լրացումներ:

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2002թ. մայիսի 30-ի որոշմամբ հաստատվել է Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նոր Կանոնակարգը:

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2008թ. մայիսի 23-ի որոշմամբ Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի կանոնակարգում կատարվել են փոփոխություններ: