Տեղեկատվություն ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ
ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆՆԵՐԸ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ ելնելով անձնական օգտագործման ապրանքների կատեգորիայից, ԵՏՄ մաքսային տարածք այդ ապրանքները ներմուծող անձից և (կամ) ԵՏՄ մաքսային տարածք անձնական օգտագործման այդ ապրանքները ներմուծելու եղանակներից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ԵՏՄ մաքսային տարածք ներմուծելու դեպքերը և պայմանները, ինչպես նաև անձնական օգտագործման այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանափակումները:

ԵՏՀ խորհրդի 20.12.2017թ. №107 որոշման 3-րդ հավելվածով սահմանված են վերոնշյալ դեպքերը և պայմանները, մասնավորապես, հիշյալ հավելվածի 6-րդ կետով սահմանված է օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից ԵՏՄ անդամ պետություն մշտական բնակության նպատակով տեղափոխվելիս անձնական օգտագործման ապրանքները և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ԵՏՄ մաքսային տարածք ներմուծելու հնարավորություն՝ նույն կետով սահմանված համաժամանակյա պայմանների պահպանման պարագայում:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի իմաստով՝ օտարերկրյա ֆիզիկական անձ է հանդիսանում ԵՏՄ անդամ պետությունում մշտական բնակության վայր չունեցող ֆիզիկական անձը: Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունենալը հաստատող փաստական հանգամանք է համարվում բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության հասցեով Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաշվառումը:

ԵՏՀ խորհրդի 20.12.2017թ. №107 որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետի «а» ենթակետի համաձայն նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները, կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ԵՏՄ մաքսային տարածք ներմուծվել՝ պահպանելով հետևյալ համաժամանակյա պայմանները.

  • Ներմուծումը նախկին բնակության երկրից ԵՏՄ մաքսային տարածք իրականացվում է օտարերկրյա ֆիզիկական անձին ԵՏՄ անդամ պետության օրենսդրության համապատասխան՝ որպես ԵՏՄ անդամ պետություն մշտական բնակության նպատակով տեղափոխված անձ ճանաչելու փաստը հավաստող փաստաթղթի տրամադրման ամսաթվից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում:
  • Անձնական օգտագործման ապրանքները ձեռք են բերվել նախքան օտարերկրյա ֆիզիկական անձին ԵՏՄ անդամ պետության օրենսդրության համապատասխան՝ որպես ԵՏՄ անդամ պետություն մշտական բնակության նպատակով տեղափոխված անձ ճանաչելու փաստը հավաստող փաստաթղթի տրամադրումը:
  • Այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չի իրականացվել ԵՏՄ մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ՝ կապված օտարերկրյա ֆիզիկական անձին ԵՏՄ անդամ պետության օրենսդրության համապատասխան՝ որպես ԵՏՄ անդամ պետություն մշտական բնակության նպատակով տեղափոխված անձ ճանաչելու փաստի հետ: 
    ԵՏՀ խորհրդի 20.12.2017թ. №107 որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետի «б» ենթակետի համաձայն՝ անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցը՝ ոչ ավել, քան 1 միավոր, կարող է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ԵՏՄ մաքսային տարածք ներմուծվել՝ պահպանելով հետևյալ համաժամանակյա պայմանները.
  • Ներմուծումը նախկին բնակության երկրից ԵՏՄ մաքսային տարածք իրականացվում է օտարերկրյա ֆիզիկական անձին ԵՏՄ անդամ պետության օրենսդրության համապատասխան՝ որպես ԵՏՄ անդամ պետություն մշտական բնակության նպատակով տեղափոխված անձ ճանաչելու փաստը հավաստող փաստաթղթի տրամադրման ամսաթվից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում: 
  • Անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցը հանդիսացել է ԵՏՄ անդամ պետություն մշտական բնակության նպատակով տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի սեփականությունը և գրանցված է եղել վերջինիս անունով նախկին բնակության երկրում՝ ոչ պակաս, քան 6 ամսվա ընթացքում կամ այլ՝ ԵՏՄ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ավելի խիստ ժամկետի ընթացքում՝ մինչ օտարերկրյա ֆիզիկական անձին ԵՏՄ անդամ պետության օրենսդրության համապատասխան՝ որպես ԵՏՄ անդամ պետություն մշտական բնակության նպատակով տեղափոխված անձ ճանաչելու փաստը հավաստող փաստաթղթի տրամադրումը:
  • Այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չի իրականացվել ԵՏՄ մաքսային տարածք անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցի ներմուծում՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ՝ կապված օտարերկրյա ֆիզիկական անձին ԵՏՄ անդամ պետության օրենսդրության համապատասխան՝ որպես ԵՏՄ անդամ պետություն մշտական բնակության նպատակով տեղափոխված անձ ճանաչելու փաստի հետ:
    ԵՏՀ խորհրդի 20.12.2017թ. №107 որոշման 6-րդ հավելվածով սահմանված է անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասվող ապրանքների ցանկը, որոնց շարքին դասվելու դեպքում ապրանքները ենթակա են հայտարարագրման՝ ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ ԵՏՀ խորհրդի 20.12.2017թ. №107 որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետով նախատեսված՝ օտարերկրյա ֆիզիկական անձին որպես ԵՏՄ անդամ պետություն մշտական բնակության նպատակով տեղափոխված անձ ճանաչելու փաստը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր) են դիտարկվում «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 23-րդ մասին համապատասխան սահմանված՝ ՀՀ կառավարության 03.12.2015թ.-ի №1461-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն՝ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքները ԵՏՄ մաքսային տարածք ներմուծելու՝ լրացուցիչ կամ ԵՏՀ կողմից սահմանված պայմաններից ավելի խիստ պայմաններ:

 

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնության կիրառման կարգը սահմանելու մասին» 03.12.2015թ. № 1461-Ն որոշում