ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաստատած արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԱՏԳ ԱԱ): (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 16.07.2012թ. N54 որոշում)
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը ապրանքների նկարագրման և ծածկագրման համակարգ է, որն օգտագործվում է ապրանքների դասակարգման համար՝ մաքսասակագնային կարգավորման միջոցներ, արտահանման մաքսատուրքեր, արգելքներ ու սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանական միջոցներ կիրառելու, մաքսային վիճակագրություն վարելու նպատակներով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի համար միջազգային հիմք են հանդիսանում Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգն ու Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը:
Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգը ընդունվել է համաձայն 1983թ. հունիսի 14-ի «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասին» միջազգային կոնվենցիայի:
Ապրանքների դասակարգումն ըստ ԱՏԳ ԱԱ-ի իրականացվում է ԱՏԳ ԱԱ մեկնաբանման 6 կանոնների հիման վրա (սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ):
ԱՏԳ ԱԱ մեկնաբանման առաջին կանոնի համաձայն` բաժինների, խմբերի և ենթախմբերի անվանումները նշվում են միայն ԱՏԳ ԱԱ-ի կիրառման հարմարավետության համար: Իրավական նպատակներով ապրանքների դասակարգումն ԱՏԳ ԱԱ-ում իրականացվում է ապրանքային դիրքերի բովանդակությանը և բաժինների կամ խմբերի համապատասխան ծանոթագրություններին, ինչպես նաև այդ տեքստերում այլ բան նախատեսված չլինելու դեպքում` հաջորդ կանոններին համապատասխան:
Համաձայն Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվնացանկի՝ բոլոր ապրանքների չափման համար, որպես չափման հիմնական միավոր, կիրառվում է կիլոգրամը (կգ), իսկ որոշ դեպքերում, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկություններից, կիրառվում են նաև չափման լրացուցիչ միավորներ (օրինակ` լիտր, հատ, հազար հատ, զույգ և այլն):
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարատուն և այլ անձինք ապրանքների դասակարգումն իրականացնում են ԱՏԳ ԱԱ համապատասխան՝ մաքսային հայտարարագրման ժամանակ և այն դեպքերում, երբ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի համաձայն, մաքսային մարմին են հայտնում ապրանքի ծածկագիրը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան: Ապրանքների դասակարգման ճշգրտության ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ առևտրային, տրանսպորտային (փոխադրման) և (կամ) այլ փաստաթղթերում, ինչպես նաև եզրակացություններում, տեղեկանքներում, փորձագիտական հիմնարկների կողմից տրվող փորձաքննության արձանագրություններում նշված ապրանքների ծածկագրերը պարտադիր չեն ապրանքների դասակարգման համար:
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի համաձայն` վերադաս մաքսային մարմինն ընդունում է ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ՝ Միության մաքսային օրենսգրքի համաձայն` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում:
Ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը սահմանված է ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 14-ի «Վերադաս մաքսային մարմնի կողմից ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը սահմանելու մասին» թիվ 220-Ն հրամանով (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=97388):
Պարզաբանում՝ առանձին տեսակի ապրանքների դասակարգման վերաբերյալ
Պարզաբանում՝ առանձին տեսակի ապրանքների դասակարգման վերաբերյալ
Պարզաբանում՝ առանձին տեսակի ապրանքների դասակարգման վերաբերյալ
Պարզաբանում՝ առանձին տեսակի ապրանքների դասակարգման վերաբերյալ
Պարզաբանում՝ առանձին տեսակի ապրանքների դասակարգման վերաբերյալ
ՀՀ մաքսային մարմինների կողմից ընդունված և ներկայումս գործող ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներից համապատասխան տեղեկություն