Երկակի և/կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված՝ սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկ, որոնք չեն հանդիսանում թափոն
ՀՀ ԱԱԾ կողմից տրամադրված սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսկների ցանկ
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (Միություն) մաքսային օրենսգրքի (Օրենգիրք) 7-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքները տեղափոխվում են Միության մաքսային սահմանով և (կամ) ձևակերպվում են մաքսային ընթացակարգերով՝ արգելքների ու սահմանափակումների պահպանմամբ:
Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 29.05.2014թ. պայմանագրին (Պայմանագիր) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով, իսկ արտահանման վերահսկողության միջոցների, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ կիրառվող միջոցների պահպանումը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում ու կարգով՝ այդպիսի միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելու միջոցով:
Սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ու ճառագայթային անվտանգության պահանջների պահպանումը հաստատվում է սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական, ճառագայթային հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու արդյունքներով՝ Պայմանագրով և դրան համապատասխան ընդունված՝ Հանձնաժողովի ակտերով սահմանված կարգով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պայմանագրի 46-րդ հոդվածի համաձայն՝ երրորդ երկրների հետ առևտրում Միության կողմից ընդունվում են ոչ սակագնային կարգավորման հետևյալ միջոցները՝
1) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման արգելք,
2) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման քանակական սահմանափակումներ,
3) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման բացառիկ իրավունք,
4) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման ավտոմատ լիցենզավորում (հսկում),
5) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման թույլատրական կարգ:
Ոչ սակագնային կարգավորման միջոցները սահմանվում և կիրառվում են հրապարակայնության ու խտրականության բացառման սկզբունքների հիման վրա՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:
Պայմանագրի 47-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն ներմուծել և կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:
Պայմանագրի 56-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացումն ու անդամ պետությունների սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ոլորտում լիազորված մարմինների փոխգործակցությունն իրականացվում է Պայմանագրի 12-րդ հավելվածի համաձայն։
Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արգելքների և սահմանափակումների ոլորտը կարգավորող իրավական ակտեր
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում (https://docs.eaeunion.org/docs/ru-ru/0147584/clcd_22042015_30),
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 16.08.2012թ. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» N 134 որոշում (https://docs.eaeunion.org/docs/ru-ru/0155600/clcd_17082012_134),
3. ՀՀ կառավարության 25.12.2014թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138558),
4. ՀՀ կառավարության 05.02.2015թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143143),
5. ՀՀ կառավարության 31.03.2016թ. «Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման կարգը ու դրանց ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 335-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=124057),
6. ՀՀ կառավարության 12.07.2002թ. «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1174-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135640),
7. ՀՀ կառավարության 28.02.2019թ. «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145194),
8. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» 08.04.2010թ. N ՀՕ-42-Ն ՀՀ օրենք (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=107520),
9. ՀՀ կառավարության 15.12.2011թ. «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` հսկվող ապրանքների, ինչպես նաև փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 6-ի N 822-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1785-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131531),
10. ՀՀ կառավարության 12.11.2009թ. «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=133458),
11. ՀՀ կառավարության 30.01.2015թ. «Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը կանոնակարգելու մասին» N 83-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=97322),
12. «Տեխնիկական կանոնակարգման մասին» 08.02.2012թ. N ՀՕ-19-Ն ՀՀ օրենք (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112612),
13. ՀՀ կառավարության 30.10.2014թ. «Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և պետական գրանցման ենթակա սննդամթերքի ցանկը հաստատելու մասին» N 1229-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114070),
14. ՀՀ կառավարության 21.10.2010թ. «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135640),
15. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 18.06.2010թ. «Մաքսային միությունում անասնաբուժական և սանիտարական միջոցառումների կիրառման մասին» N 317 որոշում (https://docs.eaeunion.org/docs/ru-ru/0155042/cuc_30062010_317),
16. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 18.06.2010թ. «Մաքսային միությունում բույսերի կարանտինային հսկողություն ապահովելու մասին» N 318 որոշում (https://docs.eaeunion.org/docs/ru-ru/0155103/cuc_30062010_318)