Ինչ է մտավոր սեփականությունը
Մտավոր սեփականությունն առնչվում է մարդու մտավոր գործունեության արդյունքներին, ինչպիսիք են` գյուտերը, գրական և գեղարվեստական ստեղծագործությունները, առևտրում օգտագործվող նշանները, անվանումներն ու պատկերները: Մտավոր սեփականությունը բաժանվում է երկու հիմնական ոլորտի` արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք:
Մտավոր սեփականության իրավունքները նման են ցանկացած այլ սեփականության իրավունքի. դրանք թույլ են տալիս հեղինակին կամ արտոնագրի, ապրանքային նշանի սեփականատիրոջը գումար վաստակել իրենց ստեղծագործություններից կամ մտավոր գործունեության արդյունքներից: Այս արդյունքները սահմանված են Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 27-րդ հոդվածում, որն ամրագրում է գիտական, գրական կամ գեղարվեստական ստեղծագործության նկատմամբ անձնական և գույքային իրավունքներից օգտվելու իրավունքը: Մտավոր սեփականության կարևորությունն առաջին անգամ ճանաչվեց Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայով (1883թ.) և Գրական ու գեղարվեստական երկերի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայով (1886թ.): Երկու կոնվենցիաներն էլ կառավարվում են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կողմից: