Մաքսային պահեստներ

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ

Այն իրավաբանական անձն է¸ որը բավարարում է ԵԱՏՄ մաքսային պահեստի տիրապետողների ռեեստրում ընդգրկելու՝ ԵԱՏՄ ՄՕ 417-րդ և «Մաքսային կարգավորման մասին« ՀՀ օրենքի 274-րդ հոդվածներով սահմանված պայմանները։

Մաքսային պահեստի տիրապետողը Միության մաքսային օրենսգրքի 415-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է:
Մաքսային պահեստների տեսակները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով:
Մաքսային պահեստի տիրապետողների և հայտարարատուների կամ այլ անձանց միջև հարաբերությունները կարգավորվում են իրենց միջև կնքված պայմանագրերով:
Մաքսային պահեստի տիրապետողը կատարում է Միության մաքսային օրենսգրքի 419-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները։

Մաքսային պահեստներ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ

Այն իրավաբանական անձն է¸ որը բավարարում է ԵԱՏՄ ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու՝ ԵԱՏՄ ՄՕ 412-րդ և «Մաքսային կարգավորման մասին« ՀՀ օրենքի 269-րդ հոդվածներով սահմանված պայմանները։

Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը Միության մաքսային օրենսգրքի 410-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է:
Ժամանակավոր պահպանման պահեստը, ըստ գործառնության տեսակի, կարող է լինել բաց կամ փակ։ Ժամանակավոր պահպանման բաց պահեստները նախատեսված են յուրաքանչյուր անձի օգտագործման համար։ Ժամանակավոր պահպանման փակ պահեստները նախատեսված են տվյալ պահեստի տիրապետողի կամ իր կազմի մեջ մտնող կազմակերպությունների կողմից ներմուծվող ապրանքների պահպանության կամ որոշակի տեսակի ապրանքների պահպանության համար, այդ թվում՝ այնպիսի ապրանքների, որոնց շրջանառությունը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ, կամ որոնք ունեն պահպանման հատուկ պայմաններ։
Ապրանքները պահպանության հանձնող անձանց և ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողի միջև հարաբերությունները կարգավորվում են իրենց միջև կնքվող պայմանագրերով:
Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողի պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 414-րդ հոդվածով։

Ժամանակավոր պահպանման պահեստներ



ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ

Այն իրավաբանական անձն է¸ որը բավարարում է ԵԱՏՄ անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու՝ ԵԱՏՄ ՄՕ 427-րդ և «Մաքսային կարգավորման մասին« ՀՀ օրենքի 284-րդ հոդվածներով սահմանված պայմանները։

Անմաքս առևտրի խանութի տիրապետողը Միության մաքսային օրենսգրքի 425-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է։
Անմաքս առևտրի խանութի տիրապետողի պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 429-րդ հոդվածով։

Անմաքս առևտրի խանութներ