ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Այն իրավաբանական անձն է¸ որը բավարարում է ԵԱՏՄ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու՝ ԵԱՏՄ ՄՕ 402-րդ և «Մաքսային կարգավորման մասին« ՀՀ օրենքի 256-րդ հոդվածներով սահմանված պայմանները։
- Մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի, նրա լիազորած անձի կամ այլ շահագրգիռ անձանց հանձնարարությամբ և նրանց անունից Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային գործառնություններ իրականացնող` Միության մաքսային օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է։
- Մաքսային ներկայացուցչի և հայտարարատուի կամ նրա լիազորած անձի միջև հարաբերությունները կարգավորվում են իրենց միջև կնքված պայմանագրերով:
- Մաքսային ներկայացուցիչը կրում է համապատասխան մաքսային ընթացակարգով հայտարարագրման ժամանակ նախատեսված մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարները վճարելու պարտավորությունը, եթե մաքսային ներկայացուցչի և հայտարարատուի կամ նրա լիազորած անձի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Մաքսային ներկայացուցիչներ
|