Մաքսային վճարները

Մաքսային վճարներն են՝

  1. ներմուծման մաքսատուրքը.
  2. արտահանման մաքսատուրքը.
  3. ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ.
  4. Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելիս գանձվող ակցիզները (ակցիզային հարկը կամ ակցիզային վճարը).
  5. մաքսավճարները:

Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար վճարվում են միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքեր, հարկեր կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր:

Ներմուծման մաքսատուրքը.

Ներմուծման մաքսատուրքը պարտադիր վճար է, որը գանձվում է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում:

ԵՏՄ տարածքում կիրառվում են ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկն ու ԵՏՄ միասնական մաքսային սակագինը, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և համարվում են Միության առևտրային քաղաքականության գործիքները:

ԵՏՄ ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում Միության անդամ պետությունները չեն կիրառում ներմուծման ու արտահանման մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ՝ բացառությամբ ԵՏՄ պայմանագրով նախատեսված դեպքերի։

  1. ադվալորային՝ հաշվարկվում է հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով,
  2. յուրահատուկ՝ հաշվարկվում է ըստ ֆիզիկական հատկանիշների՝ հարկման ենթակա ապրանքների բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ),
  3. խառը՝ երբ զուգակցվում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված երկու տեսակները:

ԵՏՄ միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը միասնական են և ենթակա չեն փոփոխման՝ պայմանավորված Միության մաքսային սահմանով ապրանք տեղափոխող անձանցից, գործարքների տեսակներից և այլ հանգամանքներից՝ բացառությամբ ԵՏՄ պայմանագրով սահմանված դեպքերի։

Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման օպերատիվ կարգավորման նպատակով, անհրաժեշտության դեպքում, կարող են սահմանվել սեզոնային մաքսատուրքեր, որոնց գործողության ժամկետը չի կարող գերազանցել տարվա ընթացքում 6 ամիսը, և որոնք կիրառվում են ԵՏՄ միասնական մաքսային սակագնով նախատեսված ներմուծման մաքսատուրքերի փոխարեն։

Միությանն անդամակցած պետությունն իրավունք ունի կիրառելու ԵՏՄ միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ ապրանքների անվանացանկին և դրույքաչափերին համապատասխան, որոնք հաստատվում են Հանձնաժողովի կողմից՝ Միությանն այդ անդամ պետության անդամակցության մասին միջազգային պայմանագրի հիման վրա:

Միությանն անդամակցած պետությունը պարտավոր է ապահովել այն ապրանքների՝ միայն իր տարածքի սահմաններում օգտագործումը, որոնց նկատմամբ կիրառվել են ԵՏՄ միասնական մաքսային սակագնի հետ համեմատած ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր և ձեռնարկել միջոցներ՝ թույլ չտալու համար այլ անդամ պետություններ այդպիսի ապրանքների արտահանումը՝ առանց վճարելու ԵՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքները ներմուծելիս վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության չափով ներմուծման մաքսատուրքերը:

Վճարված (գանձված) ներմուծման մաքսատուրքերը ենթակա են հաշվեգրման և բաշխման անդամ պետությունների բյուջեների միջև։

ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկն ու ԵՏՄ միասնական մաքսային սակագինը (ներմուծման մաքսատուրքի միասնական դրույքաչափերը) սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշմամբ:

ՀՀ-ի համար ԵՏՄ միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ ապրանքների անվանացանկին և դրույքաչափերին համապատասխան, սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ:

Արտահանման մաքսատուրքը.

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի այլ դրույքաչափեր:

Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտահանման մաքսատուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Ավելացված արժեքի հարկը.

Ավելացված արժեքի հարկը հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

ԱԱՀ-ով հարկման օբյեկտ, ի թիվս այլոց, համարվում են նաև

  1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը.
  2. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը:

«Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման դեպքում  ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի, մաքսատուրքի, իսկ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ նաև Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:

ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:

Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկվող մաքսային արժեքը:

ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է ՀՀ կառավարության սահմանված չափերը:

Ակցիզային հարկը.

Ակցիզային հարկը հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
Ակցիզային հարկով հարկման օբյեկտ, ի թիվս այլոց, համարվում են նաև՝

  1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.
  2. ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

«Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում ակցիզային հարկով հարկման բազա են համարվում՝

  1. ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված չափման բնաիրային միավորներով՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով սահմանված են ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) դրույքաչափեր.
  2. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող՝ ապրանքի մաքսային արժեքը՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով սահմանված են ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի:

ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում ակցիզային հարկով հարկման բազա են համարվում՝

  1. ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված չափման բնաիրային միավորներով՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով սահմանված են ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) դրույքաչափեր.
  2. ապրանքի ձեռքբերման արժեքը՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով սահմանված են ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի:

Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ակցիզային հարկով հարկման բազա են համարվում՝

  1. ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված չափման բնաիրային միավորներով՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով սահմանված են ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) դրույքաչափեր.
  2. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկվող մաքսային արժեքը` ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով սահմանված են ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր:

Ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

Ապրանքի
ծածկագիրը`
ըստ ԱՏԳԱԱ-ի
Ապրանքախմբի
անվանումը
Հարկման բազայի
չափման միավորը
Ակցիզային հարկի
դրույքաչափերը
 2018
թվականի
հունվարի
1-ից
2019
թվականի
հունվարի
1-ից 
2020
թվականի
հունվարի
1-ից 
2021
թվականի
հունվարի
1-ից 

2207 էթիլային
սպիրտ 
արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 900 դրամ
2208
(բացառությամբ 2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0
2208 20
2208 30
2208 40)
սպիրտային խմիչքներ արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր
73
տոկոս,
բայց ոչ
պակաս,
քան 1
լիտրի
համար՝
725
դրամ 
84
տոկոս,
բայց ոչ պակաս,
քան 1
լիտրի
համար՝
835
դրամ 
96
տոկոս,
բայց ոչ պակաս,
քան 1
լիտրի համար՝
960
դրամ 
110
տոկոս,
բայց ոչ
պակաս,
քան 1
լիտրի
համար՝
1100 դրամ 
2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0
պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 1 լիտր 1 լիտրի համար՝ 800 դրամ 
2208 20 կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թրմեր արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝

ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝
հնացման ժամկետ ունեցող խմիչքի
համար` 3000 դրամ

բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝
հնացման ժամկետ ունեցող խմիչքի
համար` 3500 դրամ

գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ՝
հնացման ժամկետ ունեցող խմիչքի
համար` 6000 դրամ

դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ՝
հնացման ժամկետ ունեցող խմիչքի
համար` 8500 դրամ

ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ՝
հնացման ժամկետ ունեցող խմիչքի
համար` 14000 դրամ

զ. 20 և ավելի տարի հնացման 
ժամկետ ունեցող խմիչքի համար`
22000 դրամ
2208 30
2208 40
վիսկի, ռոմ և այլ սպիրտային թրմեր  արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր
66
տոկոս,
բայց
ոչ
պակաս,
քան 1
լիտրի
համար՝
3970
դրամ 
76
տոկոս,
բայց
ոչ
պակաս,
քան 1
լիտրի
համար՝
4560
դրամ 
87
տոկոս,
բայց
ոչ
պակաս,
քան 1
լիտրի
համար՝
5250
դրամ 
100
տոկոս,
բայց
ոչ
պակաս,
քան 1
լիտրի
համար՝
6035
դրամ 

2203 գարեջուր արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 105 դրամ
2404 խաղողի գինի արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 100 դրամ
2705 վերմուտ և խաղողի այլ գինիներ արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 750 դրամ
2206
(բացառությամբ 2206 00 390
2206 00 590
2206 00 890)
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային, մրգային գինիների և գինենյութի արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր 25 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 270 դրամ
2206 00 390
2206 00 590
2206 00 890 
պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ  արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր  10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 100 դրամ 
2402 (բացառությամբ 2402 10 00011
2402 90 00011
2402 10 00012
2402 90 00012) 
ծխախոտի արտադրանք  Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ 1000 հատ 
15
տոկոս,
բայց ոչ
պակաս,
քան
1000
հատի
համար՝
7275
դրամ 
15
տոկոս,
բայց ոչ
պակաս,
քան
1000
հատի
համար՝
8370
դրամ 
15
տոկոս,
բայց ոչ
պակաս,
քան
1000
հատի
համար՝
9625
դրամ 
15
տոկոս,
բայց ոչ
պակաս,
քան
1000
հատի
համար՝
11070
դրամ 
 
2402 10 00011
2402 90 00011 
սիգար  1000 հատ  605000 դրամ 
2402 10 00012
2402 90 00012 
սիգարելա  1000 հատ  16500 դրամ 
2403  ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կգ 1500 դրամ
2710 19 710 –
2710 19 980
3403 19 100 0,
3403 19 900 0, 3403 99 000 0 
քսայուղ արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 կգ  50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կգ համար՝ 400 դրամ
2710 12  բենզին 1 տոննա 40000 դրամ
2710
(բացառությամբ 2710 12
2710 19 710 –
2710 19 980) 
դիզելային վառելիք 1 տոննա 13000 դրամ
2709  հում նավթ,
նավթամթերքներ
1 տոննա 27000 դրամ
2711
(բացառությամբ
2711 11
2711 21) 
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ 1 տոննա 1000 դրամ
2711 21  սեղմված բնական գազ 1000 մ3 25000 դրամ

Մաքսավճարը.

Մաքսավճարը «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող` պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճար է, որն ուղղվում է մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական ու սոցիալական բազայի ապահովմանը:

Մաքսավճարը վճարվում է մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների իրականացմանն ուղղված գործողությունների, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից ապրանքների ժամանակավոր պահպանության, մաքսային ուղեկցման և նախնական որոշումների տրամադրման համար:

Մաքսավճարի դրույքաչափերը.
  1. Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար գանձվում է 3500 դրամ մաքսավճար:
  2. Ապրանքների զննման և հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների, մաքսավճարը գանձվում է հետևյալ չափերով.
    1) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար` 1000 դրամ.
    2) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` 300 դրամ:
  3. Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության, դրանց հաշվառման համար մաքսավճարը գանձվում է մեկ ամսվ0.ա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի համար 500000 դրամի չափով:
  4. Մաքսային մարմինների սահմանած տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
  5. Մաքսային մարմինների կողմից յուրաքանչյուր փաստաթղթի (ձևաթղթի) տրամադրման համար գանձվում է 1000 դրամ մաքսավճար: Սույն կետում նշված փաստաթղթերի ցանկը հաստատում է կոմիտեն:
  6. Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման համար յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար գանձվում է 10000 դրամ մաքսավճար: Ընդ որում, Միության մաքսային օրենսգրքի 218-րդ հոդվածով սահմանված դեպքերում մաքսային մարմինը կարող է որոշում ընդունել ապրանքների պարտադիր ուղեկցման վերաբերյալ, իսկ մնացած դեպքերում մաքսային տարանցման ժամանակ մաքսային ուղեկցումն իրականացվում է փոխադրողի ցանկությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա:
  7. Մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար մաքսավճարը գանձվում է հետևյալ չափերով.
    1) մինչև մեկ տոննայի համար` օրական 1000 դրամ.
    2) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` օրական 300 դրամ:
  8. Հատուկ պահպանման պայմաններ պահանջող ապրանքների ժամանակավոր պահպանության համար մաքսավճարը գանձվում է սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
  9. Տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է հետևյալ չափերով.
    1) մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար` 2000 դրամ.
    2) այլ տրանսպորտային միջոցների համար` 5000 դրամ:
  10. Մաքսային մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշում տրամադրելու համար գանձվում է 30000 դրամ մաքսավճար` յուրաքանչյուր նախնական որոշման համար: