Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023թ.-ի ապրիլի 26-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ք.Երևան, Կոմիտաս 35 հասցեում գտնվող մասնաշենքում, ժամը 09:30-ից անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության առաջին և ապրիլի 27-ին` երկրորդ փուլը:
Ստորև ներկայացվում է ՀՀ ՊԵԿ նախագահի 01.03.2023թ. «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն և դրա նախապատրաստական դասընթաց կազմակերպելու մասին» թիվ 183-Ա հրամանով 2023թ. ապրիլի 4-ից ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում մաքսային ձևակերպումների մասնագետների համար կազմակերպված «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում» թեմայով 10-օրյա դասընթացներին մասնակցած և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ստացած անձանց ցանկը:
::
Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ստացած անձանց ցանկ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023թ.-ի ապրիլի 11-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ք.Երևան, Կոմիտաս 35 հասցեում գտնվող մասնաշենքում, ժամը 09:30-ից անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության առաջին և ապրիլի 12-ին` երկրորդ փուլը:
Ստորև ներկայացվում է ՀՀ ՊԵԿ նախագահի 01.03.2023թ. «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն և դրա նախապատրաստական դասընթաց կազմակերպելու մասին» թիվ 183-Ա հրամանով 2023թ. մարտի 21-ից ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում մաքսային ձևակերպումների մասնագետների համար կազմակերպված «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում» թեմայով 10-օրյա դասընթացներին մասնակցած և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ստացած անձանց ցանկը:
:
Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ստացած անձանց ցանկ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023թ-ի ապրիլի 10-ից 11-ը անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն;
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023թ-ի մարտի 21-ից կազմակերպում է Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների նախապատրաստական 10-օրյա դասընթաց)՝ 60 ակ/ժամ ընդհանուր տևողությամբ:
Քննությունն անցկացվում է երկու փուլով՝ համակարգչային թեստավորմամբ և մաքսային գործառնությունների իրականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հմտությունների գնահատմամբ: Քննությունը դրական հանձնած է համարվում երկու փուլերը դրական հանձնած մասնակիցը։
Քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով մինչև 2023 թվականի մարտի 14-ը ներառյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմած` 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող ՀՀ այն քաղաքացիները, որոնք դիմումին կից կներկայացնեն անձնագրի, բարձրագույն կրթության վկայականի պատճենները և քննությունն ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը և սահմանված կարգով կմասնակցեն Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպված քննության նախապատրաստական դասընթացին:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2022թ.-ի նոյեմբերի 28-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ք.Երևան, Կոմիտաս 35 հասցեում գտնվող մասնաշենքում, ժամը 09:30-ից անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության առաջին և նոյեմբերի 29-ին` երկրորդ փուլը:
Ստորև ներկայացվում է ՀՀ ՊԵԿ նախագահի 07.10.2022թ. «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթաց կազմակերպելու և դասընթացի ավարտին թեստավորում անցկացնելու մասին» թիվ 1055-Ա հրամանով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 2022թ. նոյեմբերի 7-ից ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում մաքսային ձևակերպումների մասնագետների համար կազմակերպված «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում» թեմայով 10-օրյա դասընթացներին մասնակցած և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ստացած անձանց ցանկը:
Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ստացած անձանց ցանկ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ-ի նոյեմբերի 7-ից կազմակերպում է Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների նախապատրաստական 10-օրյա դասընթաց:
Դասընթացի մասնակիցների քննությունը (այսուհետև Քննություն) կանցկացվի 2022թ-ի նոյեմբերի 23-ից 24-ը:
Դասընթացները տեղի կունենան ք.Երևան, Իսակով 10 հասցեում, իսկ քննությունը՝ ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեում:
Քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով համապատասխանաբար մինչ 2022թ.-ի հոկտեմբերի 28-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ դիմած՝ բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք անցել են համապատասխան վերապատրաստման դասընթացը։
Քննությանը մասնակցելու համար դիմորդները համապատասխանաբար մինչ 2022թ.-ի հոկտեմբերի 28-ը ներառյալ վերադաս մաքսային մարմին (հասցեն` Իսակովի 10/16) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
•
դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով,
•
անձնագրի և կրթության վկայականի պատճենները,
•
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը:
(Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մասնակցել ցանկացող անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը պետք է իրականացնեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի` ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900005163275 հաշվին՝ որպես «Մաքսային ձևակերպումների մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրք»):
Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ
Հարգելի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած մասնագետներ հիշեցնում ենք, որ համաձայն Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի՝ մաքսային ձևակերպումների որակավորման վկայական ստացած մասնագետն առնվազն 3 տարին մեկ անգամ վերապատրաստվում է մաքսային մամինների կողմից` կոմիտեի սահմանած ծրագրով և կարգով:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ կառավարության 23.04.2014թ-ի N447-Ն որոշմամբ սահմանված
Վիճակագրական ձևի ներկայացման վերաբերյալ
ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման և Հայաստանի Հանրապետության ու Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին ճանաչելու ու Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևը հաստատելու մասին» N447-Ն որոշման կիրարկումն ապահովելու նպատակով մաքսային մարմիններում ներդրվել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) անդամ պետությունների միջև ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական էլեկտրոնային ձևը (այսուհետ` Վիճակագրական ձև):
Վիճակագրական ձևը ներկայացվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից՝ ԵՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների և Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ տարածքի անդամ պետությունների տարածք արտահանվող ապրանքների յուրաքանչյուր տեղափոխման համար: Վիճակագրական ձևը կարող է նաև ներկայացվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի լիազորված անձի կողմից:
Վիճակագրական ձևը ներկայացվում է դիմողի մաքսային ձևակերպումների իրականացման վայրի մաքսային մարմին՝ ոչ ուշ, քան ապրանքների առաքման (ստացման) ամսվան հաջորդող ամսվա 10-ը:
Վիճակագրական ձևը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, լրացվում է հայերեն՝ նույն որոշման N 2 հավելածին համապատասխան: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը պատասխանատվություն է կրում վիճակագրական ձևի ժամանակին ներկայացման, դրա մեջ արտացոլված տվյալների լրիվության և հավաստիության համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: