Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 7ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ արտադրության ավտոմեքենայի ներմուծման դեպքում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը ինչ ժամկետում պետք է վճարի հարկային մարմին: «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն`ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
 Հոդված 8ԵՏՄ անդամ պետություններից ավտոմեքենայի ներմուծման դեպքում փաստաթղթերը ինչ ժամկետում պետք է ներկայացնեն հարկային Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներով մասնագիտացված մաքսատան տարածքում գործող հարկային բաժանմունք: «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը` 1. ներմուծողի լրացրած` ներմուծման հարկային հայտարարագիրը, 2. ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը: