Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 29Վայրի կենդանիների 3-րդ երկիր արտահանման դեպքում թույլտվություն կամ լիցենզիա պահանջվու՞մ է: Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և ՀՀ Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N90-Ն որոշման համաձայն՝ վայրի կենդանիները, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում, ներառված են ՀՀ կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկի մեջ: Այս ապրանքների արտահանման համար լիցենզավորման գործընթացը համակարգող լիազոր պետական համակարգող մարմինը ՀՀ Բնապահպանության նախարարությունն է:
 Հոդված 29Ցանկանում է ներմուծել օգտագործված անվադողեր: Արդյոք գործում է որևէ սահմանափակում դրանց ներմուծման հետ կապված: Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և ՀՀ Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N90-Ն որոշման համաձայն՝  օգտագործված օդաճնշական անվադողերը և դողածածկերը համարվում են վտանգավոր թափոններ և դրանց ներմուծումը մաքսային միության տարածք կամ տեղափոխումը եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից ՀՀ արգելվում է:
 Հոդված 2Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվում է քաղցրավենիք: Հնարավոր է արդյոք կիրառվի մաքսատուրքի արտոնություն: Եվրասիական տնտեսական միության պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն` «Մաքսային միություն»-ը անդամ պետությունների առևտրատնտեսական ինտեգրման ձև է, որով նախատեսվում է միասնական մաքսային տարածք, որի սահմաններում փոխադարձ առևտրի մեջ չեն կիրառվում մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ), ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ, և որտեղ գործում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը և երրորդ կողմի հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման միասնական միջոցները: Ուստի միության ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում: