Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 4Ո՞րն է երրորդ երկրից ՀՀ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը: Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն այդ ապրանքների հետ գործարքի արժեքն է, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառելիս և որը լրացվել էնշված Համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետևյալ պայմանների կատարման դեպքում. 1) գնորդի՝ ապրանքների օգտագործման և տնօրինման իրավունքների մասով սահմանափակումներ չկան՝ բացառությամբ այն սահմանափակումների, որոնք սահմանվել են Մաքսային միության մարմինների համատեղ որոշմամբ, սահմանափակում են այն աշխարհագրական տարածաշրջանը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, էապես չեն ազդում ապրանքների արժեքի վրա, 2) ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախված չեն որևէ պայմանից կամ պարտավորությունից, որի ազդեցությունը ապրանքների գնի վրա չի կարող քանակապես որոշվել, 3) ապրանքների հետագա վաճառքի, գնորդի կողմից այլ կերպ տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված եկամտի կամ հասույթի ոչ մի մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի հատկացվում վաճառողին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված Համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան, կարող են կատարվել լրացուցիչ հաշվեգրումներ, 4) գնորդը և վաճառողը փոխկապակցված անձինք չեն, կամ գնորդը և վաճառողն այնպես են փոխկապակցված մեկը մյուսի հետ, որ ներմուծվող ապրանքների հետ իրականացվող գործարքի արժեքն ընդունելի է մաքսային նպատակների համար՝ նշված հոդվածի 4-րդ կետին համապատասխան։