Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 97ՀՀ մաքսային սահմանով փոխադրվող ավտոմեքենաների համար արդյոք սահմանվել է մաքսավճարի կոնկրետ չափ: Մաքսավճարի դրույքաչափերը սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածով:
 Հոդված 5Արտասահմանից ՀՀ ժամանելիս ներմուծում են անձնական օգտագործմած իրեր: Արդյոք անհրաժեշտ է ներմուծելիս բացել գործարանային փաթեթավորումը, որպեսզի այն համարվի անձնական օգտագործման իր: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման իրեր են համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և գտնվում են ուղեկցող բեռում, որոնց բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 Հոդված 77Էլեկտրոնային տվյալների կրիչներում ներառվող տեղեկատվությունը ներառվում է արդյոք արտահանվող ապրանքների մաքսային արժեքի մեջ: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի համաձայն` մաքսային արժեքում չի ներառվում էլեկտրոնային տվյալների կրիչներում ներառված տեղեկատվության (ծրագրային փաթեթներ և այլն) արժեքը:
 Հոդված 233Փոստային առաքմամբ կազմակերպության անունով փոխադրվել են գրքեր: Ինչ անել եթե կազմակերպությունը չի ցանկանում ստանալ առաքանին: Առաջարկվեց ղեկավարվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 233-րդ հոդվածով սահմանված «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի դրույթներով:
 Հոդված 249Փոստային առաքմամբ ֆիզիկական անձը տեղափոխում է ապրանքներ: Հնարավոր է արդյոք ապրանքները ներմուծել առանց մաքսային վճարների գանձման: Անհրաժեշտ է  առաջնորդվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներով, համաձայն որի՝ Միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար միասնական մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը:
  Կազմակերպությունը ներմուծել է խցաններ, որոնց ներմուծման ժամանակ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ է կիրառվել: Ապրանքների իրացման փուլում մաքսատուրքի պարտավորություն կարո՞ղ է արդյոք առաջանալ: Մաքսատուրքը հանդիսանում է ՀՀ մաքսային մարմինների կողմից ՀՀ մաքսային սահմանին գանձվող մաքսային վճարի տեսակ, որի վճարման պարտավորությունն առաջանում է Մաքսային միության անդամ չհանդիսացող պետություններից Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ: 
  Արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել մաքսատուն: Տարածաշրջանային մաքսատանը գրանցվելու նպատակով իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է համապատասխան մաքսատուն  ներկայացնեն արտաքին  տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու վերաբերյալ դիմում: Դիմումում նշվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը, պետական գրանցման համարը, հարկային տեսչության կողմից տրամադրած հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),  ՀՀ բանկերում բացված հաշվարկային հաշիվների վերաբերյալ  տեղեկություններ:
  Բեռնային մաքսային հայտարարագրի 1-ին սյունակում նշված EX3 նշագրումը ինչ է նշանակում: Տեղեկացվեց, որ մաքսային հայտարարագրի 1-ին սյունակում նշվող EX3 նշագրումը նշանակում է, որ ընտրվել է "Վերաարտահանում" մաքսային ընթացակարգը:
  Երբ են անցկացվում մաքսային մասնագետի որակավորման դասընթացները և մրցույթները: Առաջարկվեց հետևել www.customs.am կայքում տեղադրվող հայտարարություններին: