Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 250ՌԴ քաղաքացին իր անձնական ավտոմեքենայով 15 օր ժամկետով ժամանել է ՀՀ: Կարող է արդյոք այդ ժամկետը դարձնել 30 օր: Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձանց անձնական ավտոմեքենաները ՀՀ տարածքում կարող են գտնվել այդ ֆիզիկական անձանց՝ ՀՀ-ում գտնվելու՝ օրենքով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով: Ավտոմեքենաները կարող են ՀՀ տարածքում օգտագործվել բացառապես ավտոմեքենան ներմուծող անձի կողմից, և նրա մեկնելու ժամանակ ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն ՀՀ-ից:
 Հոդված 228Ներմուծված ապրանքները, որոնց համար ԱԱՀ-ն սահմանին է գանձվել 180 օրյա ժամկետում արտահանվելու դեպքում վճարված ԱԱՀ-ն հետ վերադարձվում է թե ոչ: Նախկինում «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, Միության մաքսային օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ ենթակետին համապատասխան, «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարված գումարները վերադարձվում (հաշվանցվում) են «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ գլխով սահմանված կարգով, եթե այդ ապրանքները փաստացի արտահանվել են Միության տարածքից:
 Հոդված 249Ինչ քանակությամբ ալկոհոլային խմիչք կարող է տեղափոխել ֆիզիկական անձը ՀՀ մաքսային սահմանով որպես ուղեկցող բեռ առանց մաքսային վճարներ վճարելու: ՀՀ Կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N865 որոշման 1-ին հավելվածի համաձայն` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը առանց մաքսային վճարների վճարման կարող է տեղափոխել մինչև 2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 լ-ից ավելի է, ալկոհոլային խմիչք:
 Հոդված 5Որն է համարվում ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք: Կա արդյոք այդ գույքը անձի սեփականությունը լինելու որոշակի ժամանակահատվածի պահանջ: Անհրաժեշտ է ղեկավարվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք՝ ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան ՀՀ ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան ՀՀ ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ ՀՀ մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ՀՀ-ում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:
 Հոդված 250ԵՏՄ ռեզիդենտ քաղաքացու կողմից ՀՀ անձնական ավտոմեքենայի ներմուծման դեպքում, եթե սահմանված ժամկետի լրանալուց հետո այն դուրս չի բերվել ՀՀ-ից, ինչ պարտավորություն է կրում անձը: Անհրաժեշտ է  առաջնորդվել«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 250-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` սահմանված ժամկետը խախտելու դեպքում Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք կրում են այնպիսի պարտավորություններ, որոնք սահմանված են Միության և ՀՀ օրենսդրությամբ՝ ավտոմեքենան ՀՀ ներքին սպառման նպատակով ներմուծելու համար:
 Հոդված 249Ֆիզիկական անձը փոստային առաքմամբ ներմուծել է ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմել է 250000 դրամ: Ինչ չափով մաքսային վճարներ պետք է անձը վճարի: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) 22.5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Ընդ որում`  սահմանված միասնական դրույքաչափերով մաքսային վճարները հաշվարկվում են ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի և սույն մասի 1-ին կետով սահմանված մաքսային արժեքի (200 հազար դրամ) դրական տարբերության նկատմամբ:
 Հոդված 73Կազմակերպությունը ներմուծում է սարքավորումներ: Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով: Միության մաքսային սահմանով ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին համապատասխան և Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն` մաքսային հայտարարագիր ներկայացնելուն զուգահեռ՝ մաքսային մարմին են ներկայացվում փաստաթղթեր, որոնց հիման վրա լրացվել է մաքսային հայտարարագիրը, այդ թվում` ապրանքների հայտագրված մաքսային արժեքը և ապրանքների մաքսային արժեքի սահմանման ընտրված մեթոդը հաստատող փաստաթղթերը:
 Հոդված 181«Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանում է մրգեր: Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի մաքսային մարմիններին և ինչ մաքսային վճարներ պետք է վճարի: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված է, որ մաքսային հայտարարագիր ներկայացնելուն զուգահեռ՝ մաքսային մարմին են ներկայացվում փաստաթղթեր, որոնց հիման վրա լրացվել է մաքսային հայտարարագիրը, եթե այլ բան սահմանված չէ Օրենսգրքով:«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանվում է 0 տոկոս, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով ՀՀ մաքսային սահմանից դուրս «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ սահմանված է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ: Մաքսավճարի դրույքաչափերին ծանոթանալու համար անհրաժեշտ է առաջնորդվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածով:
 Հոդված 159Կազմակերպության կողմից ապրանքների արտահանման, ներմուծման համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվի մաքսային մարմիններին: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 159-րդ հոդվածի համաձայն` ապրանքների մաքսային հայտարարագրի հետ մաքսային մարմին ներկայացվող փաստաթղթերի ցանկերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 183-րդ, 240-րդ, 253-րդ, 265-րդ, 294-րդ, 299-րդ և 308-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքով։
 Հոդված 73Ներմուծել է մեքենա: Մաքսային արժեքը որոշելու համար ինչ մեթոդներ են կիրառվում: Միության մաքսային սահմանով ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին համապատասխան, որով կարգավորվում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշման հետ կապված հարցերը: