Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 162Ապրանքների ներմուծման դեպքում երբ պետք է մաքսային հայտարարագիրը ներկայացվի:  «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 162-րդ հոդվածով սահմանված է, որ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու ժամկետները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 185-րդ հոդվածով։ Իսկ Մաքսային միության մաքսային օրենսգիրքի 160-րդ հոդվածի համաձայն` փոխադրողը կամ այլ շահագրգիռ անձը պարտավոր է իրականացնել ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու կամ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ՝ ժամանման վայրում ապրանքները մաքսային մարմին ներկայացնելուց հետո 3 (երեք) ժամվա ընթացքում, եթե Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ երկաթուղային կամ ջրային տրանսպորտով փոխադրվող ապրանքների առնչությամբ: 
 Հոդված 123Ներմուծված ապրանքների նկատմամբ բաց թողումից հետո ինչ ժամկետում կարող է մաքսային հսկողություն իրականացվել: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 123-րդ հոդվածի համաձայն` ապրանքները բաց թողնելուց հետո մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունը կարող է իրականացվել մաքսային հսկողության ներքո գտնվելու ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում։
 Հոդված 73Ներմուծել է մեքենա: Մաքսային արժեքը հաշվարկվել է ըստ գործարքի գնի մեթոդի: Ինչու է ընտրվել տվյալ մեթոդը: Միության մաքսային սահմանով ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին համապատասխան, որով սահմանված է, որ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար առավելագույն հնարավոր չափով հիմք պետք է ծառայի այդ ապրանքների հետ կատարվող գործարքի արժեքը՝ համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված իմաստով։ Այն դեպքում, եթե ներմուծվող ապրանքների արժեքը այդ ապրանքների հետ գործարքի գնի հիման վրա հնարավոր չէ որոշել, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշվում է համաձայնագրի 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան, որոնք կիրառվում են ըստ հերթականության։
 Հոդված 249ՀՀ քաղաքացին օտարերկրյա դիվանագիտական ծառայություն իրականացնելուց հետո վերադառնում է ՀՀ: Հնարավոր է արդյոք ներմուծել անձնական օգտագործման գույքը առանց մաքսատուրքի:
 Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 24-րդ մասի` օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և ՀՀ  դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները ծառայության ավարտից հետո, առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման, կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների և շարժիչով այլ տրանսպորտային միջոցների: Սույն մասով սահմանված գույքի բնաիրային չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը:
ՀՀ  2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1-ին մասը շարունակում է գործել` օտարերկրյա պետություններում գործող ՀՀ  դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և ՀՀ դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդներին վերաբերող մասով մինչև ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների և շարժիչով այլ տրանսպորտային միջոցների համար Միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի՝ Պայմանագրի համաձայն՝ ՀՀ կողմից կիրառությունը սկսվելու ժամկետը:
 Հոդված 98ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից թեթև մարդատար մեքենաների տեղափոխման դեպքում մաքսավճար արդյոք հաշվարկվում և գանձվում է: Անհրաժեշտ է առաջնորդվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածով, համաձայն որի`  ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանով տեղափոխվող` ՀՀ-ում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները ազատվում են մաքսավճարից:
 Հոդված 183Որոնք են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ապահովող միջոցները: 
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ապահովող միջոցները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն`  մաքսային տարանցման պայմանների կատարումն ապահովող միջոցներ են համարվում՝
1) օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը՝ օրենսգրքի 12-րդ գլխին համապատասխան,
2) մաքսային ուղեկցումը,
3) ապրանքների փոխադրման ենթուղու սահմանումը:
 Հոդված 89, 181«Արտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում ինչ մաքսային վճարներ են գանձվում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանվում է 0 տոկոս, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով ՀՀ մաքսային սահմանից դուրս «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ սահմանված է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ: Մաքսավճարի դրույքաչափերին ծանոթանալու համար անհրաժեշտ է առաջնորդվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածով:
 Հոդված 161Մաքսային ձևակերպումներ իրականացնելիս օտարերկրյա քաղաքացին կարող է արդյոք հանդես գալ որպես հայտարարատու:
Անհրաժեշտ է առաջնորդվել  «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 161-րդ հոդվածի սահմանված դրույթներով, համաձայն որի` որպես հայտարարատու կարող է հանդես գալ՝
1) Միության անձը եթե նա`
ա. կնքել է արտաքին տնտեսական գործունեության պայմանագիր, կամ նրա անունից (հանձնարարությամբ) կնքվել է արտաքին տնտեսական գործունեության պայմանագիր,
բ. ունի ապրանքների տիրապետման, տնօրինման, օգտագործման իրավունք` անկախ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի առկայությունից.
2) անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող օտարերկրյա ֆիզիկական անձը.
3) փոխադրողը կամ Միության անձ հանդիսացող առաքողը` տարանցման հայտարարագիր ներկայացնելու դեպքում:
 Հոդված 101Ապրանքների ներմուծման դեպքում կարող է արդյոք հայտարարատուն դիմում ներկայացնել և հետաձգել մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետները: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի համաձայն` Մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխությունը կատարվում է վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձևով՝ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված հիմքերի և պայմանների առկայության դեպքում և կարգով: Իսկ Հարկերի վճարման ժամկետների փոփոխության պայմանները, հիմքերը և կարգը սահմանվում են ՀՀ հարկային օրենսդրությամբ:
 Հոդված 5, 249Անձը ստացել է ՀՀ քաղաքացիություն: Մշտական բնակության է ժամանում ՀՀ: Կարող է արդյոք ներմուծել իր սեփական մեքենան առանց մաքսային վճարների վճարման: Անհրաժեշտ է ղեկավարվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 249-րդ հոդվածների դրույթներով, համաձայն որոնց` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հարկադիր տեղահանվածները կամ փախստականները, կարող են առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը, իսկ ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքանՀՀ ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան ՀՀ ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի ՀՀմշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ ՀՀ մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ՀՀ-ում որպես մշտական բնակիչ հաշվառվելը: