Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 239Մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանությանն ուղղված օժանդակություն ստանալու նպատակով ապրանքների իրավատերը համապատասխան դիմումի ներկայացումից հետո ինչ պարտավորություն է կրում:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 239-րդ հոդվածի համաձայն` նշված հոդվածով սահմանված դիմումը ներկայացնելիս իրավատերը պարտավոր է`1) դիմումին կից ներկայացնել փաստաթղթեր, որոնք հավաստում են մտավոր սեփականության տվյալ օբյեկտի նկատմամբ իր իրավունքները և պետական տուրքի վճարումը.
2) մաքսային մարմիններին ապահովել գործին առնչվող իրեն մատչելի տեղեկատվությամբ, որը թույլ կտա նրանց որոշում կայացնել դիմումի վերաբերյալ:
 Հոդված 250Մաքսային միության քաղաքացին իր անձնական ավտոմեքենայով, որը գրանցված է ՌԴ-ում, ժամանակավոր ժամանել է ՀՀ: Մեքենան ՀՀ-ում գտնվելու ընթացքում կարող է այն վարել իր եղբայրը: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 250-րդ հոդվածի համաձայն` միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձանց անձնական ավտոմեքենաները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվել բացառապես ավտոմեքենան ներմուծող անձի կողմից, և նրա մեկնելու ժամանակ ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետությունից:
 Հոդված 249ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները, ովքեր իրեննց ծառայության ավարտից հետո ծամանում են ՀՀ, ինչ պայմաններով կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 24-րդ մասի համաձայն`օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները ծառայության ավարտից հետո, առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման, կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների և շարժիչով այլ տրանսպորտային միջոցների: 
 Հովդած 94Պարսկաստանից ներմուծել է ապրանքներ, որոնց համար ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ: Տվյալ ապրանքները ՌԴ արտահանելիս մաքսատուրքի դրույքաչափի տարբերությամբ վճարում պետք է արդյոք կատարի: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի համաձայն` Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով պայմանականորեն բացթողնված ապրանքները ԵՏՄ անդամ պետություններ արտահանելու համար վճարվում է մաքսատուրք` Միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված և ապրանքների բաց թողնման ժամանակ փաստացի վճարված ներմուծման մաքսատուրքի գումարների դրական տարբերության չափով:
 Հոդված 94Կազմակերպությունը ներմուծել է ապրանքներ, որոնց մաքսատուրքը գանձվել է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի 4-րդ հավելվածով նախատեսված դրույքաչափերով: Ցանկանում է Միության միասնական սակագնի և կիրառված դրույքաչափերի միջև եղած տարբերությունը վճարել, որպեսզի ապրանքները ձեռք բերեն Միության ապրանքների կարգավիճակ: Որ մարմին է պետք դիմել:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի համաձայն` նշված մաքսատուրքի, հարկերի գումարների վճարումը կատարում են հայտարարատուն կամ նրա լիազորած անձը կամ այդ ապրանքների նկատմամբ օրինական տիրապետման իրավունք ունեցող այլ անձ՝ ապրանքների պայմանական բաց թողնում իրականացրած մաքսային մարմին ներկայացրած դիմումի հիման վրա: Մաքսային մարմին ներկայացվող դիմումը պարունակում է նշումներ՝ 
1) ապրանքների պայմանական բաց թողնման համար հիմք համարվող մաքսային հայտարարագրի համարի վերաբերյալ.
2) մաքսատուրքի, հարկերի վճարման վճարային փաստաթղթի վավերապայմանների վերաբերյալ:
 Հոդված 115Մաքսատուրքի, հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ինչ չափով է տույժ կիրառվում: Մաքսատուրքի, հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված մաքսատուրքի, հարկի գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար, բացառությամբ սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով և իրավապայմանագրային բազան կազմող պայմանագրերով նախատեսված այն դեպքերի, երբ հայտարարատուին կամ նրա լիազորած անձին տրամադրվել է մաքսատուրքի, հարկերի վճարման հետաձգում:
 Հոդված 161Ով կարող է որպես հայտարարատու հանդես գալ:
 «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 161-րդ հոդվածի համաձայն` Որպես հայտարարատու կարող է հանդես գալ՝
1) Միության անձը եթե նա`
ա. կնքել է արտաքին տնտեսական գործունեության պայմանագիր, կամ նրա անունից (հանձնարարությամբ) կնքվել է արտաքին տնտեսական գործունեության պայմանագիր,
բ. ունի ապրանքների տիրապետման, տնօրինման, օգտագործման իրավունք` անկախ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի առկայությունից.
2) անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող օտարերկրյա ֆիզիկական անձը.
3) փոխադրողը կամ Միության անձ հանդիսացող առաքողը` տարանցման հայտարարագիր ներկայացնելու դեպքում:
 Հոդված 89ՀՀ ՄՕ 102 հոդվածի ցանկում 8708 99 ծածկագրին դասվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքի ինչ դրույքաչափ է կիրառվում: Միության անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը հաշվարկվում են Միության միասնական մաքսային սակագների դրույքաչափերով, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի 4-րդ հավելվածով նախատեսված ժամկետներում ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, որոնց համար սահմանված են Միության միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր: Անհրաժեշտ է ապրանքի ամբողջական ծածկագիրը նշել և այս ենթադիրքի ապրանքների մաքսատուրքի դրույքաչափերին ծանոթանալու համար անհրաժեշտ է առաջնորդվել  ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 «Միասնական մաքսային սակագնի» որոշմամբ:
 Հոդված 111Ապրանքները ներմուծելիս ավել վճարված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու դիմումը ինչ ժամկետներում կարող է ներկայացվել: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի Հոդված 111-ի համաձայն` Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված մաքսատուրքի, հարկերի վերադարձման կամ հաշվանցման դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` վճարման կամ գանձման օրվանից երեք տարվա ընթացքում։
 Հոդված 92Մաքսատուրքի, մաքսավճարի վճարումը հնարավոր է արդյոք իրականացնել ամերիկյան դոլլարով: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մաքսատուրքը, հարկերը և մաքսավճարը վճարվում են Հայաստանի Հանրապետության դրամով: