Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 98Կազմակերպության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացկարգով ցուցահանդեսի համար ներմուծում է մշակութային արժեքներ: Մաքսավճարի արտոնություններ արդյոք սահմանվում են: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված, ինչպես նաև դրանց ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար «Վերաարտահանում» և «Վերաներմուծում» ընթացակարգերով վերաձևակերպված Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները:
  Հոդված 216Ակցիզային դրոշմանիշերը երրորդ երկրից «Ժամանակվոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծելու դեպքում ինչ ժամկետ է տրամադրվում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 216-րդ հոդվածի համաձայն` ապրանքները «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել հայտարարատուի խնդրարկած, սակայն ներմուծման օրվանից երկու տարին չգերազանցող ժամկետով: Ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը երկու տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից երկու տարին չգերազանցող ժամկետով:
 Հոդված 98Կազմակերպության կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում ապրանք ներմուծելիս մաքսավճար գանձվում է արդյոք: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի համաձայն` մաքսավճարից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները:
 Հոդված 123Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմինների կողմից կարող է իրականացվել մաքսային հսկողություն: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 123-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապրանքները բաց թողնելուց հետո մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունը կարող է իրականացվել մաքսային հսկողության ներքո գտնվելու ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում։
 Հոդված 115 Ներմուծված ապրանքների համար գանձվող մաքսատուրքը ուշացնելու դեպքում հաշվարկվում է տույժ և ինչ չափով: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 115-րդ հոդվածի համաձայն` Մաքսային միության մաքսային օրենսգրքով սնաատեսված դեպքերում ժամանակին չվճարված մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գումարների նկատմամբ հաշվարկվում է տույժ՝ 0.15 տոկոս դրույքաչափով, յուրաքանչյուր օրվա համար, որը վճարվում է այլ մաքսային ընթացակարգով վերահայտարարագրման ժամանակ` նոր հայտարարագրի ներկայացման օրը:
 Հոդված 249Ֆիզիկական անձը փոստային առաքմամբ ներմուծել է ապրանքներ: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածով սահմանված բնաիրային չափերը գերազանցելու դեպքում ինչ արժեքից են հաշվարկվում մաքսային վճարները: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նշված հոդվածով սահմանված միասնական դրույքաչափերով մաքսային վճարները հաշվարկվում են ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի և նշված հոդվածի 1-ին կետով սահմանված` 200 000 դրամ մաքսային արժեքի դրական տարբերության նկատմամբ:
 Հոդված 5Հեծանիվով հատում է ՀՀ մաքսային սահմանը: Այս դեպքում արդյոք հեծանիվը դիտվում է տրանսպորտային միջոց: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի  համաձայն`  ապրանքներ են համարվում ՀՀ սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ նույն հոդվածով սահմանված տրանսպորտային միջոցների, իսկ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ օժանդակ փոխադրամիջոցները: ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող հեծանիվը չի հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոց, այլ հանդիսանում է անձի հետ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող անձնական գույք` համապատասխանելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված "ապրանք" հասկացությանը:
 Հոդված 91Երրորդ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքի վճարման համար ինչ ժամկետ է սահմանվում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Միության մաքսային օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում մաքսատուրքը և հարկերը վճարվում են մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը կամ դա ներկայացնելուն զուգահեռ: 
 Հոդված 6Կազմակերպությունը գրանցված է Դիլիջան քաղաքում: Մաքսային ձևակերպումներ որ մաքսատանը պետք է իրականացնի: ՀՀ Կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին» N865-Ն որոշման համաձայն` Գուգարքի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները:
 Հոդված 99Մեկ տարի առաջ ֆիզիակական անձը արտահանել է ապրանքներ և թերի է վճարել մաքսավճարը: Ցանկանում է նորից արտահանել մրգեր: Ինչու են մաքսային մարմինները պահանջում նախ վճարել նախկինում թերի վճարված մաքսավճարը: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի համաձայն` ապրանքներ տեղափոխող անձանց կողմից չվճարված կամ թերի վճարված մաքսավճարի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից` երեք տարվա ընթացքում: