Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 213Կազմակերպության կողմից երրորդ երկրից ապրանքներ են ներմուծվել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով: Նշված ընթացակարգով սահմանված ժամկետում ներմուծված ապրանքները կարո՞ղ են հանձնվել այլ անձի` օգտագործելու նպատակով: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 213-րդ հոդվածի համաձայն` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումն ու տնօրինումն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներով։ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` ժամանակավոր ներմուծված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ: Թույլատրվում է հայտարարատուի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքների փոխանցում այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը. 1) դրանց տեխնիկական սպասարկման, վերանորոգման (բացառությամբ կապիտալ վերանորոգման և (կամ) արդիականացման) պահպանման, տրանսպորտային փոխադրման նպատակներով, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրերով սահմանված այլ նպատակներով և դեպքերում, 2) այլ դեպքերում՝ մաքսային մարմնի թույլտվությամբ: 
 Հոդված 193«Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծված ապրանքների համար տրամադրվել է 1 տարի ժամկետ: Հնարավոր է նշված ժամկետը երկարաձգել: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օերնքի 193-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բաց թողնումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև երկու տարին չգերազանցող ժամկետով:
 Հոդված 6Երևանում գրանցված կազմակերպությունը երրորդ երկրից ապրանքներ ներմուծելիս մաքսային ձևակերպումները կարո՞ղ է իրականացնել Սիսիանում: ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի 2003 թվականի հուլիսի 4-ի N03/42-Ն հրամանի 1-ին կետի համաձայն` կազմակերպությունների կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների իրականացման վայրեր են այն տարածաշրջանային մաքսատները, որոնց գործունեության գոտին ընդգրկում է տվյալ կազմակերպության գտնվելու վայրը: ՀՀ կառավարության 2005 թ.հունիսի 9-ի  N 865-Ն որոշման 2-րդ կետի գ) կետի համաձայն` Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Երևանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները, ուստի Երևանում գրանցված կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ձևակերպումների իրականացման վայր է համարվում Արարարատյան տարածաշրջանային մաքսատունը:
 Հոդված 249Ովքե՞ր են համարվում ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք: Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի անընդմեջ մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ հարկադիր տեղահանվածների և փախստականների, որոնց համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի անընդմեջ մշտապես բնակվելու հանգամանքը հաշվի չի առնվում:
 Հոված 98Ներմուծվող բեռը բարեգործական որակելու համար ու՞մ պետք է դիմել: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի   օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը: ՀՀ կառավարության 16.01.2003թ. «Բարեգործական ծրագրերի մասին» N66-Ն որոշման համաձայն`  ծրագրերը բարեգործական որակելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:
 Հոդված 97 Ապրանքների՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար արդյոք նախատեսված է մաքսավճար: Նախատեսված լինելու դեպքում ինչ դրույքաչափ է սահմանված: «Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` մաքսային մարմնի կողմից նշված օրենքով սահմանված կարգով ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշում տրամադրելու համար գանձվում է 30000 դրամ մաքսավճար` յուրաքանչյուր նախնական որոշման համար: 
 Հոդված 73Որն է Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկիր արտահանվող ապրանքների մաքսային արժեքը: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը տեղափոխելու համար:
 Հոդված 102Մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման վերաբերյալ որոշումը մաքսային մարմնի կողմից ինչ ժամկետում է ընդունվում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում:  
 Հոդված 5ՀՀ մշտական բնակության ժամանող անձի անձնական ավտոմեքենան առանց մաքսատուրքի վճարման ՀՀ ներմուծելու համար ավտոմեքենայի համար ինչ պահանջներ են սահմանվում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը: 
 Հոդված 157Ներմուծում է կտավատի սերմ: Հնարավոր է արդյոք իր փոխարեն լիազորագրով մաքսային ձևակերպում իրականացնի այլ անձ: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ և անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից: Այս դեպքում հայտարարատուն մաքսային ձևակերպումներն իրականացնում է իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող մաքսային ձևակերպումների մասնագետի միջոցով, բացառությամբ նշված օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաև Միության` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրման դեպքերի: