Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 192Մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության առաջացնում է արդյոք տուգանք, և եթե այո, որքան: ՀՀ մաքսային օրենսգրքի  192 հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության`առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
 Հոդված 198Մաքսային հսկողության ներքո գտվող տրանսպորտային միջոցը այլ անձի հանձնելու դեպքում ինչ չափով տուգանք է առաջադրվում: ՀՀ մաքսային օրենսգրքի  198 հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
 Հոդված 199Հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելու դեպքում որքան տուգանք է սահմանված : ՀՀ  մաքսային օրենսգրքի  199-րդ հոդվածի համաձայն` հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում ՀՀ չներմուծելը`առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ: Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ`առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
 Հոդված 61Հիմնադրամը ներմուծել է բեռ մարդասիրական օգնության շրջանակներում, ցանկանում է իմանալ արդյոք հնարավոր է պահպանել այն մաքսային պահեստում անվճար: ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն` մաքսային պահեստները հանդիսանում են որպես առևտրային կազմակերպություններ, հետևաբար մաքսային պահեստներում ապրանքների պահպանման համար սահմանված սակագները և դրանց չափերի որոշումը դուրս է  մաքսային մարմինների իրավասության շրջանակներից:
 Հոդված 194Ներմուծել են ապրանքներ: Սահմանված ժամկետում մաքսային մարմիններին չեն ներկայացրել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Արդյոք նախատեսված է տուգանքի կիրառում: Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ ՄՕ 194 հոդվածի դրույթներով, համաձայն որի` սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաև մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը` անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց` առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:
 Հոդված 203Ապրանքներ և տրանսպորտային միջոցներ ներմուծելիս հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու դեպքում տուգանքի ինչ չափ է սահմանված, եթե խախտումը առաջացնում է մաքսային վճարների պակաս հաշվարկում: ՀՀ մաքսային օրենսգրքի 203 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը`որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով:
 Հոդված 212Որ դեպքում մաքսային մարմինները իրավունք ունեն մաքսային ձևակերպում չանցած ապրանքները վերցնելու: ՀՀ մաքսային օրենսգրքի 212 հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները ենթակա են վերցման: Մաքսային մարմինը վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերցնում է Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով։