Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 55Ապրանքների՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը մաքսային մարմնի կողմից ինչ ժամկետում է ընդունվում: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`Ապրանքների՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է նախնական որոշում կայացնելու համար դիմումը մաքսային մարմնում մուտք լինելու օրվանից 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում:
 Հոդված 296Ինչ է իրենից ենթադրում «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգը: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի դեպքում Մաքսային միության մաքսային տարածք ավելի վաղ ներմուծված ապրանքները կամ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները, որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով, այդ տարածքից արտահանվում են առանց ներմուծման մաքսատուրքերի գումարների վճարման և (կամ) ներմուծման մաքսատուրքերի վճարված գումարների վերադարձման (հաշվանցման) և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:
 Հոդված 4Որն է Մաքսային միության ապրանքը: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի համաձայն` Մաքսային միության ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող ապրանքներն են, որոնք ամբողջությամբ արտադրվել են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում, ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք և ստացել Մաքսային միության ապրանքների կարգավիճակ՝ նշված Օրենսգրքին և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան, պատրաստվել են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում նշված ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված ապրանքներից և (կամ) օտարերկրյա ապրանքներից և նշված Օրենսգրքին և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան ձեռք են բերել Մաքսային միության ապրանքների կարգավիճակ:
 Հոդված 168Հնարավոր է մեքենան հանձնել ժամանակավոր պահպանության, բայց այդ ընթացքում շահագործել այն: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք չունեն օգտագործելու ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքները, այդ թվում՝ ժամանակավոր պահպանության վայրի տարածքից արտահանել դրանք մինչև դրանց բացթողումը հայտագրված մաքսային ընթացակարգով կամ մինչև սույն օրենսդրությամբ նախատեսված այլ գործողությունների ավարտը: 
 Հոդված 302Կազմակերպությունը կարող է մեծածախ գնում կատարել անմաքս առևտրի խանութներից: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն`«Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի դեպքում ապրանքները վաճառվում են մանրածախ առևտրի ձևով անմաքս առևտրի խանութներում Մաքսային միության մաքսային տարածքից մեկնող ֆիզիկական անձանց կամ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դիվանագիտական գործակալներին, հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց հետ ապրող՝ իրենց ընտանիքների անդամներին՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:
 Հոդված 310«Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի ընտրության դեպքում մաքսային վճարներ պետք է վճարվեն: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 310-րդ հոդվածի համաձայն` «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում օտարերկրյա ապրանքներն անհատույց հանձնվում են Մաքսային միության անդամ պետության սեփականությանն առանց մաքսային վճարների վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման: 
 Հոդված 210Վրաստանից ներմուծել է ապրանքներ, որոնք ձևակերպել է «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և վճարել ԵՏՄ միասնական մաքսատուրքերով սահմանված մաքսատուրքը, ԱԱՀ-ը և մաքսավճարը: Այդ ապրանքները ԵՏՄ անդամ պետություններ արտահանելիս կարող են համարվել ԵՏՄ ապրանքներ: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 210 հոդվածի համաձայն` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացկարգով սահմանված բոլոր պայմանների կատարմամբ ապրանքների ներմուծման դեպքում ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ:
 Հոդված 303Ապրանքները անմաքս առևտրի խանութում վաճառելու համար ապրանքներ արտադրողը կարող է արդյոք ապրանքները ձևակերպել «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 303 հոդվածի 2-րդ մասին համաձայն`  որպես «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ միայն այն անմաքս առևտրի խանութի տիրապետողը, որտեղ նախատեսվում է իրականացնել այդ ապրանքների վաճառքը:
 Հոդված 80Կազմակերպությունը Ֆրանսիայից փոստային առաքմամբ ներմուծում է ապրանքներ: Մաքսային օրենսդրությամբ արդյոք սահմանվում է որոշակի չափ, որի սահմաններում ապրանքի ներմուծման համար մաքսատուրք և հարկեր չեն հաշվարկվում և վճարվում: Մաքսային միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվում, բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների, մեկ առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ապրանքների ներմուծման դեպքում, որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 (երկու հարյուր) եվրոյին համարժեք գումարը:
 Հոդված 361Փոստային առաքմամբ ֆիզիկական անձը ներմուծում է համակարգիչ: Ինչպես է որոշվում դրա մաքսային արժեքը: Անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 361-րդ հոդվածով սահմանված կարգով:
Prev123Next