05 Նոյեմբեր 2018
Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել
Տարեսկզբից «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել 91 տնտեսվարող

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նոյեմբերի 5-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 4 տնտեսվարողի: 2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 132 տնտեսվարող, որոնցից 91-ի դիմումը բավարարվել է, իսկ մեկ հարկ վճարողի դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

 

1. «ՔԵՄՓ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ
2. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
3. «ՎԻԳԻՇԻՆԱ» ՍՊԸ
4. «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ