07 Նոյեմբեր 2019
Դավիթ Անանյանը ծանոթացել է «Անտարես» հրատարակչության գործունեությանը
Ներկայացվել են ֆինանսական գրագիտությանն ու պետական կառավարման ոլորտին նպաստող տարբեր հրատարակություններ

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է «Անտարես»  հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին: 

ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել հրատարակչության գործունեությունը՝ նշելով, որ գիտելիքի ձեռքբերմանն ուղղված նման աշխատանքը հզոր միջոց է երկիրը զարգացման տանելու համար:  

«Անտարես» հրատարակչության տնօրենը նշել է, որ  «Անտարեսի» գործունեությունն ուղղված է մարդու զարգացման ամենավաղ փուլերում գրքի դերը արժևորելուն: «Գիրքը պետք է լինի նաև մանկության ընկեր: Մենք ապահվում ենք ասոցիատիվ կապը պետություն-ընտանիք հարթությունների միջև», -ասել է Մարտիրոսյանը:

«Հրաշք է, ինչ-որ անում եք: Ամեն անգամ, երբ այցելում եմ այլ երկիր, անպայման լինում եմ տեղի գրախանութներում՝ հասկանալու համար, թե ինչ են այնտեղ կարդում, և ուր է գնում այդ երկիրը»,  - ասել է Դավիթ Անանյանը: 
ՊԵԿ նախագահին ներկայացվել են նաև ֆինանսական գրագիտությանն ու պետական կառավարման ոլորտին նպաստող տարբեր հրատարակություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել նման հանդիպումները։