26 Հոկտեմբեր 2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է «Ռապիսկան սիսթեմս» ընկերության ներկայացուցիչներին
Քննարկվել են գործակցության զարգացման հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է «Ռապիսկան սիսթեմս» ընկերության վաճառքի տնօրեն Անգուս Ֆոուլին և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչներին:
Դավիթ Անանյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման կազմակերպությունների հետ ՊԵԿ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կարող է նպաստել Պետական եկամուտների կոմիտեի  վերահսկողության համակարգերի կատարելագործմանը:

Անգուս Ֆոուլն իր հերթին շնորհակալություն է հայտնել Դավիթ Անանյանին ընդունելության համար, բարձր է գնահատել ՀՀ ՊԵԿ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը և նշել, որ երկրի սահմանների տնտեսական պաշտպանության առաքելությունը շատ կարևոր նշանակություն ունի: 

Կողմերն ընդգծել են  նաև 25 տարվա համագործակցության կարևորությունը և հավելել, որ հետագայում այն կարելի է զարգացնել այլընտրանքային ուղղություններով՝ բարձրացնելով պետական եկամուտների հավաքագրման և հակակոռուպցիոն գործունեության արդյունավետությունը:

Ի նշան համատեղ արդյունավետ աշխատանքի՝ ընկերությունը ՊԵԿ-ին է տրամադրել ձեռքի օգտագործման սքանավորման համակարգ, որը նոր, առավել արդիական անվտանգության ապահովման միջոց է: