25 Հոկտեմբեր 2019
ՊԵԿ. հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները…

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան  ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ա-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխաատակիցները հայտնաբերել են  տարբեր մոդելի 62 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է ավտոմեքենայի բեռնախցիկի ստորին հատվածը:

Դեպքի  առթիվ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված  նյութերը, տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: