23 Հոկտեմբեր 2019
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն ունեցող տնտեսվարողների շարքը համալրվել է ԵՎս 6-ով
Oրինապահ հարկ վճարողների ցանկը տեղադրված է petekamutner.am կայքում

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը հոկտեմբերի 23-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 6 տնտեսվարողի:

2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 110 տնտեսվարող: 68 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 26 դիմում մերժվել, 19 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԷԿԹՐԱՔ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ
2. «ՆՈՐՄԵԴ» ՍՊԸ
3. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
4. «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
5. «ՏԵՐՄՈ-ԿԱՊՍ» ՍՊԸ
6. «ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ