16 Հոկտեմբեր 2019
ՊԵԿ նախագահի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ
Դավիթ Անանյանը ներկայացրել է 2019 թ.-ի ինն ամսվա պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել  է  Հայաստանի Հանրապետության 2019 թվականի ինն ամսվա պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը: 

ՊԵԿ նախագահի խոսքով՝ 2019 թվականի ինն ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև 2019 թվականի ինն ամիսների ՀԴՄ կտրոնների աճի դինամիկան, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի գործունեության ամփոփ ցուցանիշները: Դավիթ Անանյանն անդրադարձել է նաև 2019 թվականի ինն ամսվա ընթացքում իրականացված և 01.10.2019թ. դրությամբ չավարտված համալիր հարկային ստուգումներին, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ընթացիկ հսկողական ստուգումներին և ուսումնասիրություններին: Կոմիտեի նախագահը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

ՊԵԿ նախագահի ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

2019 թ.-ի առաջին կիսամյակի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: