14 Հոկտեմբեր 2019
Աշխատանքի հնարավորություն հարկ վճարողների սպասարկման ԵՎ հեռախոսազանգերի կենտրոնում
Պետական եկամուտների կոմիտեն հարցազրույցի է հրավիրում բարձրագույն կրթությամբ քաղաքացիների

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարցազրույցի է հրավիրում բարձրագույն կրթությամբ,  համակարգչային հմտություններով ՀՀ քաղաքացիներին` ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար:
 Հարցազրույցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը կարող եք ստանալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի (www.petekamutner.am) «Աշխատատեղեր» ենթաբաժնից, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայությունների www.taxservice.am և www.customs.am կայքէջերի համապատասխան ենթաբաժիններից: