11 Հոկտեմբեր 2019
Նախապատրաստական դասընթաց` մաքսային ձԵՎակերպումների մասնագետների համար
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2019թ.-ի հոկտեմբերի 22-ից 25-ը կազմակերպում է...

 ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2019թ-ի հոկտեմբերի 22-ից 25-ը կազմակերպում է «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով դասընթաց՝ 15 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում:
 Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի 701 ուսումնական լսարանում: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 544 989, 011 801 071, 060 544 951 հեռախոսահամարներով: