04 Հոկտեմբեր 2019
ՊԵկ նախագահն աշխատանքային հերթական այցով եղել է Գյումրիիում
Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը կշարունակվի շուրջօրյա գրաֆիկով

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածքում, հետևել ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին: 

Կոմիտեի ղեկավարը զրուցել է շինարարական աշխատանքները համակարգող անձնակազմի հետ, տեղում  քննարկել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները: Դավիթ Անանյանը նշել է, որ թեև մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, բայց շինարարոււթյան տեմպերը գոհացուցիչ չեն: Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրում մի շարք փոփոխություններ են կատարվել, ավելացել է նաև նախատեսված աշխատանքների ծավալը: ՊԵկ նախագահը տեղեկացրել է, որ Գյումրիի ավտոմաքսատան բացումը հետաձգվում է մեկ շաբաթով: Շրջայցի ընթացքում ի հայտ եկած խնդիրների հետ կապված ՊԵԿ նախագահը խիստ հանձնարարական է տվել արագ շտկել շինարարական թերացումները: Գործընթացը սահմանված ժամկետում ավարտին հասցնելու նպատակով աշխատանքները կիրականացվեն շուրջօրյա գրաֆիկով: