02 Հոկտեմբեր 2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի շնորհավորական ուղերձը ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ
«Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կկարողանանք իրագործել Հայաստանի Հանրապետության ԵՎ մեր համակարգի զարգացմանն ուղղված բոլոր նպատակները»

Հարգելի՛ հարկային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ: Այս 28 տարիների ընթացքում հարկային ծառայությունը հաղթահարել է համակարգին ու ժամանակին բնորոշ մարտահրավերները՝ առաջնորդվելով հիմնական սկզբունքով՝ ապահովել քաղաքացիների և ներդրողների համար վստահելի, գործընկերային միջավայր։

Ստեղծման օրվանից առ այսօր առաջ են եկել համակարգի զարգացմանն ուղղված նոր ու հավակնոտ գաղափարներ։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կկարողանանք իրագործել Հայաստանի Հանրապետության և մեր համակարգի զարգացմանն ուղղված բոլոր նպատակներն ու գաղափարները: Համոզված եմ` կհաղթահարենք բոլոր դժվարությունները՝ ունենալով մեկ ընդհանուր նպատակ՝ կառուցել ուժեղ և վստահելի համակարգ։ 

Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ աշխատանք։