10 Սեպտեմբեր 2019
ԵրԵՎանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը
Քննարկվել են մաքսային ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ը կարևորում է ռիսկերի կառավարման համակարգի շարունակական զարգացումը, նորագույն լուծումների կիրառումը և համագործակցությունը, ինչպես նաև փորձի փոխանակումը գործընկեր պետությունների մաքսային մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ:

Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի որոշումների նախագծերը, ռիսկերի կառավարման ընթացքում ժամանակակից տեղեկատավական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման մեխանիզմները և այլ հարցեր: