09 Սեպտեմբեր 2019
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն ունեցող տնտեսվարողների շարքը համալրվել է ԵՎս 4-ով
Oրինապահ հարկ վճարողների ցանկը տեղադրված է petekamutner.am կայքում

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը սեպտեմբերի 9-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 4 տնտեսվարողի է:

2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 74 տնտեսվարող: 56 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 21 դիմում մերժվել:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
2. «ԱՐՓԻՍՈԼԱՐ» ՍՊԸ
3. «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ
4. «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ