27 Օգոստոս 2019
ՊԵԿ-ի պատվիրակությունը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննությունների ղեկավարների համակարգող խորհրդի 20-րդ նիստին
Քնարկվել են կոռուպցիայի, հարկերից խուսափման ԵՎ կեղծ գործարարության դեմ պայքարի գործակցության ուղղությունները

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի գխավորությամբ Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների ղեկավարների համակարգող խորհրդի 20-րդ նիստին: Քննարկվել են ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների միջև համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ  է եղել հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարին ուղղված ԱՊՀ հարկային հետաքննության  մարմինների համատեղ գործունեության արդյունավետության ապահովման, ենթաակցիզային ապրանքների անօրինական շրջանառության կանխարգելմանն ուղղված փորձի փոխանակման կազմակերպման խնդիրներին: Նիստում քննարկել են նաև տնտեսության ոլորտում կոռուպցիայի, հարկերից խուսափման և կեղծ գործարարության դեմ պայքարում գործակցության ուղղությունները: Դիտարկվել են ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակում երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերի կիրառման դրույթները, ԱՊՀ «2019-2023թթ. Հարկային (ֆինանսական) հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի» իրականացմանն ուղղված ԱՊՀ ՀՀՂՀԽ գործողությունների պլանը: Մասնակիցներն անդրադարձել են նաև հետաքննության մարմինների կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդիրներին: