09 Հուլիս 2019
ՊԵԿ նախագահի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ
Դավիթ Անանյանը ներկայացրել է 2019 թ.-ի առաջին կիսամյակի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել  է  Հայաստանի Հանրապետության 2019 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը, ՀԴՄ կտրոնների աճի դինամիկան, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի գործունեության ամփոփ ցուցանիշները: Դավիթ Անանյանն անդրադարձել է նաև 2019 թվականի առաջին կիսամյակում իրականացված համալիր հարկային ստուգումների և 01.07.2019թ. դրությամբ չավարտված համալիր հարկային ստուգումներին, ինչպես նաև ընթացիկ հսկողական ստուգումներին և ուսումնասիրություններին: Կոմիտեի նախագահը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

ՊԵԿ նախագահի ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

2019 թ.-ի առաջին կիսամյակի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: