06 Հուլիս 2019
Աշխատաժողով ՊԵԿ ուսումնական կենտրոնում
ՊԵԿ աշխատակիցները ծանոթացել են միջազգային փորձին

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացվեց աշխատաժողով՝ «Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ» թեմայով: Աշխատաժողովի ընթացքում բարձրացվեցին ՊԵԿ համակարգի հարկային ծառայողների՝ միջազգային հարկման ընթացակարգերի՝ մասնավորապես՝ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների և Էլեկտրոնային առևտրի հարկման հետ կապված  հարցերը: Լայն քննարկում ստացավ նաև հարկային ծառայողներին՝ իրենց  գործառույթների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինելու հարցը: Կարևորվեց բացահայտել և պարզաբանել այն հարցերն ու խնդիրները, որոնք գործնականում առաջանում են: 

Աշխատաժողովն անցկացվեց տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության խորհրդատուների կողմից: